Ստերոիդները կարող են փոխել ուղեղի կառուցվածքը, ասվում է այդ հաճախ նշանակվող դեղերի վերաբերյալ նոր հետազոտության մեջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում։
Մոտ 25000 մարդու ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ գլյուկոկորտիկոիդներ ընդունող հիվանդների մոտ ուղեղի հատվածները միացնող հյուսվածք՝ սպիտակ նյութն ավելի քիչ է։
Հոլանդացի գիտնականները հայտարարել են, որ իրենց արդյունքները կարող են բացատրել այդ դեղամիջոցների կապը նյարդաբանական խնդիրների հետ: Ասթմայով, արթրիտով եւ էկզեմայով հիվանդներին պարբերաբար ստերոիդներ են նշանակում: Սակայն հայտնի կողմնակի ազդեցությունների թվում են անհանգստությունը, տրամադրության փոփոխությունները եւ դեպրեսիան։ Թեեւ դա երբեք ապացուցված չէ, լայնորեն ընդունված է, որ ստերոիդներն իրենք են հանդիսանում այդ հյուծող ախտանիշների պատճառը:
Սակայն Լեյդենի համալսարանի փորձագետների տվյալները պոտենցիալ մեխանիզմ են տալիս, որը կարող է բացատրել կողմնակի ազդեցությունները: Հարուստ երկրներում յուրաքանչյուր 200-րդ ամրդը գլյուկոկորտիկոիդներ է ընդունում, իսկ Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում՝ 100-րդը:
Տարածված տեսակների թվում են բեկլոմետազոնը (ասթմայի դեմ) եւ բետամետազոնը (արթրիտի դեմ): Այդ դեղամիջոցները դասակարգվում են որպես ինհալացիոն կամ համակարգային, ընդ որում, վերջիններս հաբեր կամ ներարկումներ են ներառում:
Դրանք ազդում են իմունային համակարգի վրա ճնշում գործադրելու միոջոցով, որը դառնում է գերակտիվ եւ հիվանդություններ է առաջացնում, ինչպիսիք են արթրիտը, ասթման եւ էկզեման։
Մոտ 222 կամավոր համակարգային ստերոիդներ էր օգտագործում, 557-ը՝ ինհալացիոն ստերոիդներ, իսկ 24.106-ը՝ ոչ մի ստերոիդ:
Նրանցից ոչ մեկի մոտ նյարդաբանական հիվանդություններ չէին ախտորոշվել, եւ ոչ ոք տրամադրությունը փոխող դեղամիջոցներ չեր ընդունում, օրինակ՝ հակադեպրեսանտներ։ Պրոֆեսոր Մեյերը եւ նրա թիմը համեմատել են մասնակիցների ուղեղի ՄՌՏ հետազոտության արդյունքները եւ տրամադրության հարցաշարերը: Նրանց մոտ, ովքեր ստերոիդներ են ընդունել, սպիտակ նյութը պակաս վնասված էր, քան նրանց մոտ, ով այդ դեղերը չէր ընդունում: Գլյուկոկորտիկոիդների երկարատեւ օգտագործումը եւ հաբերի կամ ներարկումների, այլ ոչ թե դեղամիջոցների տեսքով օգտագործումը կապված էր սպիտակ նյութի ամենամեծ կրճատման հետ:






