Տարածության եւ գտնվելու վայրի մենթալ պատկերացումներում բրգաձեւ նեյրոնների դերի բացահայտումից 10 տարի հետո բրազիլացի եւ ամերիկացի գիտնականների խումբը կարեւոր ավանդ է ներդրել ուղեղի նավիգացիոն համակարգը հասկանալու գործում՝ պարզելով այդ նեյրոնների նախատիպերը, որոնք կարող են բարձր ճշգրտությամբ որոշել արագությունը։

Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Գրգռող նեյրոնները եւ արգելակող ինտերնեյրոնները տեղակայված են հիպոկամպում (ուղեղի երկկողմ կառույց քունքի մասում), որը կապված է նոր հիշողությունների, ուսանելու, հույզերի եւ, ինչպես վերջերս է պարզվել, տարածական դրսեւորման հետ։ Գրգռող նեյրոններն ակտիվացնում են այլ նեյրոնները, իսկ արգելակող ինտերնեյրոնները խանգարում կամ արգելակում են դրանք։ Նրանք միասին կարող են ազդանշաններ առաջացնել ուղեղի հատվածներում, որպեսզի խուսափեն ավելորդ ակտիվությունից՝ կապված, օրինակ, ցնցումների հետ։

Ուսումնասիրելով մկների նեյրոնային ակտիվության տեսապատկերները՝ խումբը նաեւ նկատել է, որ արգելակող նեյրոնները տարբեր կերպ են արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին, ինչպիսին է շրջադարձը կամ չափը։ Դրանք ավելի կայուն են եղել, քան գրգռող նեյրոնները, որոնք երբեմն փոխել են դիրքի կոդավորումն՝ ի պատասխան շրջակա միջավայրի փոփոխության, նշել են հետազոտության հեղինակները։

Սա առաջին հետազոտությունն է, որը հաստատում է արգելակող բջիջների գործառույթները, որոնք կազմում են բրգաձեւ նեյրոնների 10 տոկոսից քիչ։

Նախ՝ մկներին ներարկել են վիրուս, որը պարունակել է բջիջների վարակման եւ նրանց սպիտակուց (որը դառնում է ֆլուորեսցենտ կալցիումի բարձր մակարդակի դեպքում, ինչը տեղի է ունենում բջիջների ակտիվացման դեպքում) արտադրել պարտադրող հրահանգներ։

Հետո ցիլինդրիկ լինզան տեղադրվել է հիպոկամպի վրա, իսկ փոքրիկ մանրադիտակն ամրացվել է գանգի մակերեսին, որպեսզի արձանագրի նեյրոնների ակտիվությունը։ Փորձերի ժամանակ կենդանիներին դրել են ազատավանդակներում, որոնք պպտվում էին եւ փոխում չափն ու ձեւը։

Գիտնականների խոսքով՝ ստացված արդյունքները նպաստում են ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մարդիկ հետեւում եւ պահպանում երթուղիների մասին ինֆորմացիան եւ իմանում նոր վայրերը։ Հետազոտողները նշել են, որ այս վերջին հայտնագործությունները մատնանշում են Ալցհեյմերի հիվանդություն եւ նեյրոդեգեներատիվ այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար նոր երթուղիների եւ նրանց գտնվելու վայրի ուսումնասիրման հետ կապված դժվարությունների հետազոտման ճանապարհի մասին։