Ամերիկյան բուժքույրը, ով վարակվել է Էբալա հեմոռագիկ տենդով, հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց մեկ օր առաջ ինքնաթիռով Քլիվլենդից թռչել է Դալաս։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը այդ առիթով հատուկ նախազգուշացում է թողարկել, եւ այժմ փնտրում է դալասցի բուժքրոջ հետ նույն ինքնաթիռում եղած բոլոր ուղեւորներին։ Հայտնի է , որ օդանավում 132 մարդ է եղել, հայտնում է BBC-ն։

Հիշեցնենք, որ 26–ամյա բուժքույրը վարակվել է Լիբերիայից ժամանած Թոմաս Դունկանից, որին նա խնամում էր։ Դունկանը հոկտեմբերի 8–ին մահացել է։