Հնդկաստանի հետազոտողները ստեղծել են արդյունավետ ինսուլինային հաբեր, որոնք կարող են փոխարինել  ցավոտ ներարկումները։

Biomacromolecules եւ Medical News Today  ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ  Հնդկաստանի եւ Ազգային դեղագործական կրթության եւ գիտական հետազոտությունների ինստիտուտի մի խումբ գիտնականներ հայտարարեցին, որ ստեղծել են ինսուլինային հաբեր, որոնք կարող են կլանվել աղիների կողմից, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Առնետների վրա կատարված հետազոտություննրեը ցույց տվեցին, որ նոր տեխնիկան թույլ է տալիս իջեցնել գլյուկոզայի մակարդակը շաքարախտով հիվանդ առնետների արյան մեջ։ Սա հույս է ներշնչում, որ միլիոնավոր շաքարախտով հիվանդներ մի գեղեցիկ օր ինսուլինի ցավոտ ներարկումների փոխարեն կսկսեն ընդունել այս հաբերը: