Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր՝ Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդությունից մահացած մարդկանց անվտանգ հուղարկարվորությունը երաշխավորող արարողակարգի մշակմամբ է հանդես եկել:

Կազմակերպության տվյալներով, մահացու վտանգավոր վիրուսով վարակման նոր դեպքերի առնվազն 20 տոկոսը տենդից մահացածների հուղարկավորության ընթացքում է տեղի ունենում: Ավանդույթներին հետեւելով, բազմաթիվ ընտանիքներ մահացածի հետ անմիջական շփում եւ նրա՝ հիվանդության վարակը կրող իրերի բաժանում ենթադրող կրոնական ծիսակատարություններ են իրականացնում, մեկնաբանում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նոյեմբերի 6-ին ներկայացված փաստաթուղթը 12 քայլերից է բաղկացած, որոնք Էբոլայից մահացածի՝ հիմնական կրոնական ծիսակատարություններով անվտանգ հուղարկավորությունն են երաշխավորում: Առանձին ցուցումներ նաեւ քրիստոնեաների եւ մահմեդականների համար են մշակվել: Արարողակարգը բացառվում է ուղիղ շփումը՝ մահացածի մարմնի հետ եւ հիգիենիկ անվտանգության խստագույն կանոնների պահպանությամբ առաջնորդվում: