Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճշգրտումներ է կատարել Էբոլա հեմոռագիկ տենդից առավել տոիժած երեք երկրներում մահացածների թվի վերաբերյալ տվյալների մեջ՝ ընդհանուր ցուցանիշը 5 987-ի հասցնելով:
Նախորդ շաբաթ հրապարակված տվյալների համաձայն, Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում մահացու վտանգավոր վիրուսի զոհերի ընդհանուր թիվը 6 928 էր կազմում:
ԱՀԿ-ից ստացված պարզաբանումների համաձայն, սխալը Լիբերիայում գրանցված մահվան դեպքերի թվին է վերաբերել. ցուցանիշն իրականում ավելի քան հազարով քիչ պետք է լիներ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Միեւնույն ժամանակ հրապարակմամբ վիրուսով վարակման դեպքերի թվի՝ 16 169-ից մինչեւ 16 899 ավելացման մասին է նշվում:






