Ճապոնիայում գրանցվել են «խոզի գրիպով» վարակման դեպքեր. Հոկայդո կղզու Սապպորո քաղաքում նվազագույնը վեց մարդ  վարակված է H1N1 վիրուսով, որը կայուն է Տամիրֆլյու դեղամիջոցի հանդեպ: Վարակվածներից  չորսը փոքր են 10 տարեկանից:

Մինչ օրս Տամիֆլյուն համարվել է H1N1 գրիպի դեմ պայքարի ամենաարդյունավետ դեղամիջոցը: Դեղամիջոցի հանդեպ կայուն վիրուսի նոր տեսակի առաջացման հետ կապված, Ճապոնիայի բնակիչներին խորհուրդ է տրվում ուշադիր հետեւել իրենց առողջությանը եւ դիմել բժշկի առաջին իսկ կասկածի դեպքում: Հիվանդների հետազոտությունը ցույց է տվել, որ Տամիֆլյուի հանդեպ կայուն H1N1 վիրուսը կարելի է արդյունավետ կերպով չեզոքացնել Զանամիվիր դեղամիջոցով, ասվում է վարակային հիվանդությունների Ճապոնական ազգային կենտրոնի հայտարարությունում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

H1N1 վիրուսի առաջին բռնկումը տեղի  է ունեցել 2009 թվականին: Գլոբալ համաճարակի արդյունքում, որը տարածվել էր աշխարհի 168 պետությունում, հիվանդացել են ավելի քան 220 հազար մարդ, որոնցից 1906 մահացել են: