Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով (ԿԱՍ) եւ միասթենիայով տառապող հիվանդները ցուցաբերել են ճանաչողական եւ շարժողական ֆունկցիայի զգալի լավացում՝ BrainStorm Cell Therapeutics  մեծ ցողունային բջիջներով բուժումից հետո, համաձայն հրապարակված զեկույցի:

Միասթենիա եւ ԿԱՍ ախտորոշումով, որը հայտնի է նաեւ որպես Լու Գերիգի հիվանդություն, 75-ամյա տղամարդուն բուժել են  BrainStorm Cell Therapeutics ցողունային բջիջներով: Այս երկու հիվանդություններն ել նյարդադեգեներատիվ են:

Բջիջների ներարկումից մեկ ամիս անց հիվանդը եւ նրա ընտանիքը հաղորդել են  շարժական եւ  ճանաչողական ֆունկցիայի ու խոսքի լավացման մասին, հաղորդում է  Newsmax Health-ը:

Վեց ամից անց թուլության առաջացման եւ գիտակցության վատացման պատճառով իրականացվել է  NurOwn-ի կրկնակի ներմուծում: Այս անգամ էլ նկատվել է ԿԱՍ ախտանշանների դանդաղում  եւ լավացում, ասվում է զեկույցում: Պարզվել է, որ NurOwn –ով բուժումը անվտանգ է եւ հիվանդներն այն լավ են տանում: