ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը պլանավորում է այցելել Էբոլա տենդից տուժած Արեւմտյան Աֆրիկայի երկրներ եւ քննարկել առողջապահութանը վերաբերող հարցերը, այդ թվում այդ տարածաշրջանում մահացու տենդի տարածման խնդիրը: Ինչպես հայտնում է France Press-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը տեղի կունենա այս շաբաթ:
Հեմոռագիկ Էբոլա տենդը մահացու հիվանդութուն է, որը կարող է տարածվել արյան հետ անմիջական անպաշտպան շփման կամ էլ վարակակիր մարդու արտազատման, ինչպես նաեւ վարակված մարդու իրերի միջոցով:
Էբոլա տենդի հատուկ բուժում կամ դրա դեմ արդյունավետ պատվաստանյութ այս պահին դեռ չկան, բայց տարվա սկզբում հիվանդության բռնկումից հետո այդ վարակի դեմ հեռանկարային պատվաստանյութերի եւ դեղամիջոցների մշակման մասին հայտնել են ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Կանադան: Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը ընդունելի է համարել հիվանդության բուժման համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը: ԱՀԿ-ի տվյալներով դեկտեմբերի 15-ին հեմոռագիկ Էբոլա մահացու վարակով հիվանդացածների թիվը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում կազմել է 18464 մարդ: Հիվանդությունից մահացել է 6841 մարդ:






