Ամերիկացիների նոր հետազոտությունը եւս մեկ անգամ ապացուցել է, որ ընկույզը իրականում կարող է նպաստել նիհարելուն:

Հետազոտողները բացահայտել են, որ մյուսներից շատ ընդեղեն ուտող մասնակիցները (նուշ, բրազիլական ընկույզ, գետնանուշ, հունական ընկույզ), ի տարբերություն քիչ ուտողների, 37 - 46 %-ով ավելի քիչ հավանականություն ունեն գիրանալու:

«Սա եւս մեկ հետազոտություն է, որը ցույց է տալիս ընկուզեղենի օգտագործման եւ ճարպակալաման նվազ ռիսկի,ինչպես նաեւ մետաբոլիկ համախտանիշի ձեռքբերման նվազագույն հավանականության միջեւ կապը»,-ասաց  բժիշկ Ջոան Սաբատեն Reuters Health-ին տված հարցազրությում: Սաբատեն հետազոտության ավագ հեղինակն է Կալիֆորնիայի Լոմա Լինդա համալսարանից, հաղորդում է Fox News-ը:

Մեկ այլ հետազոտության ժամանակ գիտնականները բացահայտել են, որ մյուսներից շատ ընկույզ ուտող մարդիկ ավելի քիչ հավանականություն ունեն մահանալու մոտակա 24 տարում, քան նրանք, ովքեր քիչ են ընկույզ ուտում:

Ընկույզները մեծ քանակությամբ պարունակում են չհագեցած ճարպեր, որոնք հայտնի են որպես «լավ» ճարպ, ի տարբերություն  կենդանական ծագման սննդամթերքում պարունակվող հագեցած ճարպերի: Ընկույզի մեջ պարունակվող սպիտակուցների մեծ քանակությունը մարդկանց հագեցվածության զգացողություն է տալիս, եւ նրանք ավելի քիչ են ուտում: Նրանք նաեւ պարունակում են առողջության համար օգտակար բազմաթիվ այլ սննդարար նյութեր եւ քիմիական միացություններ, ասաց Սաբատեն:

Նոր հետազոտության համար գիտնականներն օգտագործել են տվյալներ ԱՄՆ-ի 803 շաբաթապահների սննդակարգի վերաբերյալ, ովքեր արդեն ներգրավված են եղել մեկ այլ հետազտության մեջ:

Ընդհանուր առմամբ օրական մոտ 16 գրամ ընկույզ ուտող մարդիկ ունեցել են աննշան քաշի ավելցուկ, ի տարբերություն նրանց ,ովքեր քիչ են կերել կամ ընդհանապես չեն կերել եւ տառապել են ճարպակալումով:

Հետազոտողները նաեւ բացահայտել են, որ մասնակիցների մեկ երրորդը ունեին մետաբոլիկ համախտանիշ, որը բնորոշվում է սրտի հիվանդությունների եւ շաքարախտի զարգացման ռիսկի հետ կապված երեք եւ ավելի վիճակների հետ (այդ թվում ճարպակալում, բարձր զարկերակային ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ եւ որովայնի մեծ շրջագիծ):

Շաբաթվա ընթացքում օգտագործված յուրաքանչյուր ունցիա ընկույզից հետո մետաբոլիկ համախտանիշի ռիսկը նվազել է 7%-ով:

Բոսթոնի Տաֆտի համալսարանի սննդի պրոֆեսոր Ջեֆրի Բլումբերգը, ով մասնակցություն չէր ունեցել նոր հետազոտությանը, ասաց, որ այս արդյունքները համապատասխանում են նախկինում ստացված արդյունքների հետ, որոնք ցույց են տվել, որ սննդակարգում ընկույզ ունենալը ձեռնտու է: