Կարդալով շաքարը  «նոր թութուն» անվանող վերնագրերը , դուք հավանաբար կմտածեք, որ շաքարը թունավոր է,  բայց իրականում մենք ուղղակի պետք է չափավորենք շաքարի օգտագործումը:

«Ռաֆինացված շաքար սախարոզան կազմված է երկու մոլեկուլից՝ գլյուկոզայից եւ ֆրուկտոզայից, - ասում է դիետոլոգ Լաուրա Թոմասը.- Գլյուկոզան կլանվում եւ օգտագործվում է բոլոր օրգանների կողմից, այն ժամանակ, երբ  ֆրուկտոզան  մետաբոլիզմի է ենթարկվում է լյարդում:  Մեր օրգանիզմը ունակ է յուրացնել ֆրուկտոզայի քիչ քանակություն, ավելցուկը վերածվում է ճարպաթթուների եւ բերում օրգանիզմի համար վնասակար բիոքիմիական ռեակցիաների»:

Daily Mail-ն առաջարկում է  շաքարի բնական փոխարինիչների ցանկ, որոնք ավելի քիչ կալորիաներ են պարունակում եւ այլ կերպ են ազդում մարսողական համակարգի վրա:

Ստեվիա

Ի՞նչ է դա:  Բույս , որը դարեր շարունակ օգտագործել են Հարավային Ամերիկայում: Բույսի տերեւներից ստացվում է հեղուկ կամ փոշիանման նյութ, որն օգտագործվում է նախուտեստների եւ որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ:

Օգտակար է թե՞ ոչ: «Ստեվիան  սովորական շաքարից 300  անգամ ավելի քաղցր է եւ գրեթե կալորիա չի պարունակում,- ասում է Թոմասը,-  այն ֆրուկտոզա չի պարունակում եւ  ստանում է իր  քաղցրությունը ստեվիօզիդ եւ ռեբաուդիզոն կոչվող  շաքարի երկու այլ մոլեկուլներից:

Քաղցրությունը շաքարի համեմատ 10/10

Կոկոսի շաքար

Ին՞չ է դա: Կոկոսի արմավենուց ստացվող բյուրեղներ:

 Օգտակար է թե՞ ոչ:  «Կոկոսի շաքարը ավելի երկար է յուրացվում օրգանիզմի կողմից, այդ պատճառո ինսուլինի կտրուկ թռիչք չի առաջացնում,- ասում է Թոմասը,- Արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները նորմայի մեջ են, բայց ժամանակի ընթացքում ինսուլինի մակարդակի տատանումները  կարող են ինսուլինային ռեզիստենտության հանգեցնել: Այս սննդամթերքը մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում` 100գր –ում  375  կալորիա, ինչպես նաեւ՝  35%  ֆրուկտոզա»:

 Օգտագործեք որպես շագանակագույն շաքարի փոխարինիչ, հատկապես թխվածքներում:

Արմավի շաքար

Ին՞չ է դա:  Փոշու, մածուկի եւ օշարակի տեսքով ջրազրկված արմավից պատրաստված  մթերք:

Օգտակար է թե՞ ոչ:  «Ունի նույն սննդարար առավելությունները ինչ արմավը՝ բջջանք, վիտամին եւ հանքային աղեր,- ասում է Թոմասը,- բջջանքն օգնում է դանդաղեցնել շաքարի ռեակցիան արյան մեջ: Այն նույնպես հարուստ է կալորիաներով, այնպես որ  հետեւեք քանակին»:

Օգտագործել աղանդերում եւ շիլաներում։

Քացրությունը 7/10

Մեղր

Ինչ՞ է դա:  Մեղրը ստանում են մեղուները ծաղիկների նեկտարից:

Օգտակար է թե՞ ոչ:  Մեղրը պարունակում է վիտամիններ, հանքային աղեր եւ հակամանրէային հատկություններով է օժտված, բացատրում է Թոմասը: «Բայց միեւնույն ժամանակ նրանում սննդարար նյութերի պարունակությունն ավելի բարձր է, նրանում բարձր է նաեւ կալորիաների պարունակությունը՝    330 կալորիա 100 գրամում: Մեղրը նաեւ պարունակում է ֆրուկտոզայի չափավոր քանակություն, 35-40%», - ասում է նա:

Օգտագործեք այն շաքարի փոխարեն շիլաներում եւ թխվածքներում:

Քաղցրությունը 6/10

Շագանակագույն բրնձի օշարակ

Ի՞նչ է դա։ Ստանում են շագանակագույն բրնձի եռացման եւ ֆերմենտների ավելացման միջոցով ՝ օսլան ճեղքելու համար։  Արդյունքում ստացվում է քացր սիրոպի պես մի բան:

Օգտակար է թե՞ ոչ:  Շագանակակագույն բրնձի սիրոպը պարունակում է բարդ ածխաջրեր, մալտոզա եւ գլյուկոզայի ոչ մեծ քանակություն, դա նշանակում է, որ այն ավելի դանդաղ է ձերբազատվում  արյան հոսք, եւ ավելի առողջարար է քան շաքարը, ասում է Թոմասը:

Օգտագործել տնային գրանոլայի պատրաստման համար

Քաղցրությունը 3/10

Ագավայի օշարակ

Ինչ՞ է դա:  Մեղրի նման մածուծիկ օշարակ, որը ստանում են Մեքսիկայում աճացրած ագավայի միջուկից։

Օգտակար է թե՞ ոչ:  Ագավան իսկական գյուտ է արյան մեջ շաքարի մակարդակի վրա նվազ ազդեցության պատճառով։ Գրեթե 25%-ով ավելի քիչ կալորիա է պարունակում, քան շաքարը։

Քաղցրությունը 9/10

Թխկու  (клен) օշարակ

Ինչ՞ է դա:  Օշարակը ստանում են կրախմալով հարուստ թխկու հյութից։

Օգտակար է թե՞ ոչ:  «Թխկու օշարակն ավելի շատ է ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա, քան այլ փոխարինիչները, - ասում է Թոմասը, - Նրա պարունակության կեսը գլյուկոզա է։ Այն պարունակում է նաեւ կալցիում, մանգան եւ երկաթ՝ ոսկրերի համար կարեւոր սննդարար նյութեր»։

Օգտագործվում է նրբաբլիթների եւ այլ դեսերտների հետ։ Ուտեստներին բացառիկ բույր է հաղորդում։

Քաղցրությունը 7/10

Սեւ մաթ (патока)

Ինչ՞ է դա:  Շաքարեղեգից սպիտակ շաքար ստանալու ժամանակ առաջացող մնացուկը։   

Օգտակար է թե՞ ոչ:  28 գրամում պարունակվում է օրական անհրաժեշտ երկաթի, կալցիումի, մագնիումի, կալիումի եւ ցինկի չափաքանակի 10%-ը։  Մաթը նաեւ ավելի քիչ կալորիաներ է պարունակում, քան ռաֆինացված շաքարը։

Օգտագործեք նրբաբլիթների եւ այլ խմвրեղենների պատրաստման ժամանակ, եթե ուզում եք խորը, յուրահատուկ բույր ստանալ։

Քաղցրությունը  6/10։