Դարտմուտի քոլեջի հետազոտողները  կրծքագեղձում կոշտացում ունեցող կանաց համար մշակել են  քաղցկեղի ախտորոշման նոր տեխնոլոգիա:

Նոր եղանակը, որն իր մեջ միավորում է  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան եւ մոտակա ինֆրակարմիր տիրույթի սպեկտրոսկոպիան, ապահովում է ավելի մեծ ճկունություն, արագություն եւ հստակություն, քան գոյություն ունեցող կուրծքը երեւակելու մյուս մեթոդները, եւ թույլ է տալիս ճառագայթաբաններին ավելի հստակ տեսնել ուռուցքը:

Ինչպես հաղորդում է Academic Radiology ամսագիրը, նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա կրծքագեղձում կոշտացում եւ ոչ միանշանակ մամոգրաֆիա ունեցող կանանց օգտվել ուռուցքի ախտորոշման նոր ձեւից, նախքան ցավոտ բիոպսիայի գնալը, հաղորդում է Newsmax Health-ը։

 Դարտմուտի Thayer   ճարտարագիտական դպրոցի կենսաբժշկական  ճարտարագետները մշակել են նոր տեխնոլոգիա,  միավորելով ութ լուսաթափանց լարերի համալիրը, որոնք կարող են կարգավորվել այնպես, որ վառ լույսով պատեն կուրծքը: Նոր սարքավորման փորձարկմանը մասնակցություն են ունեցել ութը կին: