Ֆաստֆուդի տարածման դեմ միջոցների ձեռնարկումը պետական մակարդակով կարող է դանդաղեցնել և նույնիսկ վերացնել ճարպակալման համաճարակը բարձր մակարդակի եկամուտ ունեցող երկրներում,  ցույց է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագրում հրապարակված անկախ հետազոտությունը: Գիտնականները ենթադրում են, որ պետության կողմից միջոցների ձեռնարկումը ֆաստֆուդի տարածման դեմ, որոնք զգալիորեն մեծացնում են այնպիսի ծանր հիվանդությունների հավանականությունը, ինչպիսիք են շաքարախտը, սրտային անբավարարությունը, ինսուլտը և քաղցկեղը, կարող է կարևոր քայլ հանդիսանալ ավելորդ քաշի և ճարպակալման դեմ պայքարում:

«Եթե պետությունը չսկսի ավելի խիստ վերահսկել տնտեսական գործընթացները` շուկայի անտեսանելի ձեռքը կշարունակի ստեղծել պայմաններ ամբողջ աշխարհում ճարպակալման տարածման համար` մարդկանց առողջության և արդյունավետ տնտեսական զարգացման համար աղետալի հետևանքներով»,- հայտարարել է Դեվիսի (ԱՄՆ) Քալիֆորնիայի համալսարանի առողջապահության խնդիրների հետազոտության ամբիոնից հետազոտության խմբի ղեկավար, դոկտոր Ռոբերտո Դե Վոգլին:

Հետազոտության հեղինակներին առաջին անգամ հաջողվել է կապ գտնել տնտեսագիտության պետական վերահսկողության թուլացման (այդ թվում գյուղատնտեսական և մթերային ոլորտներում) և ֆաստթֆուդի օգտագործման աճի միջև:

25-ի հավասար կամ գերազանցող ՄԶՑ-ով մարդիկ դասվել են ավել քաշ ունեցողների թվին, իսկ 30 կամ ավելի բարձր ՄԶՑ-ն դիտվել  է որպես ճարպակալման ցուցանիշ:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ արագ սննդի ռեստորաններում տրանզակցիաների միջին թվի աճի դեպքում` 26.61-ից մենչև 32.76 միջին ՄԶՑ ավելացել է 25.8-ից մինչև 26.4: Այսպիսով, հետազոտվող ժամանակահատվածի ընթացքում գործարքների տարեկան միջին քանակի մեկ միավորի աճը մեկ շնչի հաշվով համապատասխանում էր ՄԶՑ-ի 0.0329-ով աճին:

ՄԶՑ-ի տվյալները ցույց են տվել նաեւ աշխարհում գիրության և ճարպակալման խնդրի մասշտաբները: Պարզվել է, որ հետազոտության անցկացման 25 երկրների բնակիչները միջին հաշվով տառապել են ավելորդ քաշից և այդպիսի իրավիճակը արդեն 15 տարի է պահպանվում է: