Հապալասի եւ կանաչ թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ սննդարար նյութերի բանաձեւը թույլ է տալիս ավելացնել այն արագությունը, որով ծեր մարդկանց ուղեղը վերամշակում է տեղեկատվությունը, ասվում է հարավային Կարոլինայի (ՀԿՀ)  համալսարանի հետազոտությունում:

Հետազոտությունը, որում ուսումնասիրվել են ՀԿՀ-ի աշխատակիցների կողմից մշակած  հակաօքսիդանտներով հարուստ NT-020  սննդային հավելումի  ազդեցությունները, ցույց է տվել, որ նման մթերքների  բնական բաղադրիչները, այդ թվում վիտամին D3-ը եւ ամինաթթուները (կարնոզին), կարող են բարենպաստ կերպով ազդել  ծեր մարդկանց ուղեղի գործունեության վրա եւ նվազեցնել կամ կանխարգելել հիշողության կորուստը եւ թուլամտության ու Ալցհեյմերի հիվանդության հետ կապված այլ մտավոր արատները, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Սննդային հավելումի արդյունավետությունը գնահատելու համար՝  ՀԿՀ գիտնականները  երկու ամսիների ընթացքում հետազոտել են 65-85 տարեկան 105 առողջ մարդու: Արդյունքները ցույց են տվել, NT-020 ընդունող  52 կամավոր տեղեկատվության ճանաչողական վերամշակման արագության զգալի լավացումներ են զգացել, իսկ պլացեբո ստացած մնացած 53 կամավորները նման լավացում չեն նշել: