Տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, այդ պատճառով շատերը գիրանում են: 7-keto սննդային հավելումը հակազդում է այդ գործընթացին՝ օգնելով նիհարել եւ պահպանել քաշը, ասում են հետազոտողները:
«Երբ Դուք 7-keto-ն ընդունում եք համապատասխան դիետայի եւ վարժությունների հետ, կարող եք 3 անգամ ավելի արագ նիհարել,- ասում է Miami Research Associates գիտահետազոտական կենտրոնի սննդի եւ կիրառական կլինիկական հետազոտության հարցերով տնօրեն Դուգ Քալմանը:
7-keto-ն (կամ 7-keto DHEA) մարդու օրգանիզմից ստացվող բնական նյութ է, հայտնում է Newsmax Health-ը:
Մարդկանց մեծ մասի (ոչ մարզիկների) դեպքում նյութափոխանակությունը հանգստի վիճակում 60-70%-ն է այն կալորիաների, որոնք այրվում են մեկ օրում: Մնացած կալորիաներն այրվում են ցանկացած շարժում անելիս, սկսած անկողնուց վեր կենալով, մինչեւ առօրյա գործողություններ՝ լոգանք ընդունել, քայլել եւ մարզանք անել:
Չափելու համար, թե ինչպես է 7-keto-ն ազդում նյութափոխանակության վրա, հետազոտողներն ավելորդ քաշի դեմ պայքարի ծրագրում ընդգրկել են 40 մարդու եւ համեմատել 7-keto-ի ու պլացեբոյի ազդեցությունները: Մասնակիցները, որոնք օրական 2 անգամ 100-ական մգ 7-keto են ընդունել, օրական միջինում 96 կալորիայով ավել են այրել, քան այն մասնակիցները, որոնք պլացեբո են ընդունել:
Դա ստացվում է տարեկան 10 ֆունտ, նույնիսկ եթե առանձնահատուկ փոփոխություններ չկան սննդակարգում եւ ֆիզիկական ակտիվության առումով:
Մեկ այլ հետազոտության շրջանակներում ավելորդ քաշ ունեցող 23 մասնակցի օրական 2 անգամ տվել են 100-ական մգ 7-keto եւ պլացեբո:
Մասնակիցներն ամեն օր ստացել են 1,800 կալորիա պարունակող սնունդ եւ շաբաթը 3 անգամ մարզվել են:
7-keto ընդունող մասնակիցները 8 շաբաթում նիհարել են միջինում 6.3 ֆունտով, իսկ նրանց արդյունքը, ովքեր պլացեբո են ընդունել, նույն ժամանակում եղել է 2.1 ֆունտ:
Արյան հետազոտությունների արդյունքում ոչ մի բացասական կողմնակի ազդեցություն չի հայտանաբերվել: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ նյութը ստացվում է հենց մարդու օրգանիզմի բնական բաղադրիչներից: 7-keto սննդային հավելումը վաճառվում է առողջ սննդի խանութներում, դեղատներում եւ համացանցում: Մեկ ամսվա կուրսն արժե 20-30 դոլար:
Նիհարելու համար օրական երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան, 100-ական մգ 7-keto ընդունեք: Դեղի ընդունումը համադրեք ցածր կալորիական դիետայի եւ վարժությունների հետ:






