Շոկոլադ օգտագործելն օգնում է ավելի քիչ ուտել օրվա ընթացքում, պնդում է «Շոկոլադ կերեք եւ նիհարեք» գրքի հեղինակ նեյրոկենսաբան Ուիլլ Քլոուերը: Հազարավոր կամավորների մասնակցությամբ փորձերը հաստատել են այս տեսությունը:

«Մենք տեսանք, որ այդ բոլոր մարդկանց հագեցածության մակարդակը նվազել է գրեթե կիսով չափ»,- CBS News-ի հետ զրույցում ասել է բժիշկը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Սակայն սա չի նշանակում, որ նիհարել ցանկացողները կարող են ամեն օր ուզածի չափ շոկոլադ ուտել եւ դրական արդյունք ակնկալել: Քլոուերն իր գրքում աrաջնորդվելու կոնկրետ սկզբունքներ է նշում եւ խորհուրդ տալիս հիմնականում սեւ շոկոլադ ուտել: Այն պաշտպանում է արեւային այրվածքներից եւ քաղցկեղից, էներգիա է տալիս, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարձրացնում է տրամադրությունը:

 «Շոկոլադի բոլոր օգտակար հատկությունները գալիս են մեկ աղբյուրից՝ կակաոյից»,- ասում է Քլոուերը: Կակաոյի պարունակությունը պետք է լինի 70% եւ ավել:

Քլոուերը խորհուրդ է տալիս շոկոլադ ուտել ճաշից եւ ընթրիքից 20 րոպե առաջ եւ ուտելուց 5 րոպե հետո:

Ուղեցույցում ասված է, որ   կտորները պետք է լինեն ոչ մեծ, քան բութ մատի ծայրը:

«Մարդու ուղեղը շոկոլադ ուտելու ժամանակ սքանավորելու դեպքում կարելի է նկատել, որ նրա ուղեղում հաճույքի կենտրոնն ամանորյա եղեւնու նման է, նրանք շատ ուրախ են»,- ասում է  Քլոուերը:

Բժշկի կանխատեսմամբ՝ շոկոլադը կդառնա «2014-ի գերմթերքը»: