• Latest news

Մահացած 37-ամյա ծննդկանի երեխան առողջ է. նեոնատոլոգ

29 ապրիլի, 2016  15:35

37-ամյա ծննդկանի երեխան, որը մահացել է Երեւանում` ապրիլի  28-ին, առողջ է եւ իրեն նորմալ է զգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Սլավմեդ» կլինիկայի նեոնատալ ծառայության ղեկավար Հովհաննես Ղազարյանը:

Նրա խոսքով, տղան ծնվել է բնական եղանակով եւ 37-ամյա կնոջ առաջին երեխան էր: Նա առողջ է, այժմ նրան հոգ են տանում ծննդատան նեոնատալ բաժանմունքի մասնագետները: Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ կլինեն սկզբնական շրջանում օգնել երեխայի հորը եւ նրան կսովորեցնեն ինքնուրույն հոգ տանել երեխային:

«Մենք մեզ պարտավոր ենք համարում օգնել հորը նույնիսկ տնային պայմաններում, մինչեւ որ սովորի ինքնուրույն հոգ տանել երեխային: Մենք փորձում ենք գոնե ինչ-որ առումով օգնել նրան եւ թեթեւացնել նրա բեռը», - ասել է Հովհաննես Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 37-ամյա կինը մահացել է ապրիլի 28-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ավելի վաղ նշել էր, որ ծննդաբերությունից  26 ժամ անց կնոջ մոտ առաջին բողոքներն էին հայտնվել, հաջորդ օրը վիրահատություն էր կատարվել արդեն տարածված բորբոքման եւ աղիների անանցանելիության բուժման համար, սակայն, ցավոք սրտի, նրա օրգանիզմում տեղի ունեցած փոփոխություններն արդեն կյանքի հետ անհամատեղելի էին եւ ծննդաբերությունից հետո երրորդ օրը նա մահացել էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է