• Latest news

5 մթերք, որ պետք է ուտի յուրաքանչյուր կին

25 հունիսի, 2016  20:21

Ցանկացած կին վախենում է ծերանալ, կորցնել գրավչությունը եւ անկախությունը: Գիտնականները 5 մթերքի անուն են տվել, որոնք կանոնավոր կերպով պետք է ուտի յուրաքանչյուր կին, որն ուզում է առավելագույնս հետաձգել ծերությունը եւ պահպանել առողջությունը: 

California Walnut Commission-ի աջակցությամբ հետազոտություն կատարած գիտնականների խոսքով, այս պարզ եւ ոչ թանկ մթերքները կանանց կօգնեն տարիքի հետ պահպանել գեղեցկությունը եւ ֆիզիկական լավ վիճակը: 

1. Նարինջ,

2. Խնձոր,

3. Տանձ,

4. Ռոմեն հազար,

5. Հունական ընկույզ:

Մրգերի եւ տերեւային բանջարեղենի օգտակարության մասին հավանաբար բոլորն են լսել եւ քչերին կարող է զարմացնել այն փաստը, որ վերոհիշյալ 5 մթերքից 4-ը մրգեր եւ բանջարեղեններ են: Ինչ վերաբերում է ընկույզին, դրա օգտակար հատկանիշների մասին եւս վերջերս շատ են խոսում: Գիտնականների խոսքով, շաբաթը երկու բուռ ընկույզ ուտելն օգտակար է նաեւ այն կանանց առողջության համար, որոնք շաբաթը  4 ժամ վազքով են զբաղվում:

Նախորդ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ հունական ընկույզը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է դիաբետի եւ սրտային նոպայի զարգացման ռիսկը, օգնում է հաղթահարել սթրեսը, կանխում է Ալցհայմերի հիվանդությունը, կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղը: 

Գիտնականների խոսքով, գեղեցկության եւ առողջության պահպանման համար պետք է ոչ միայն ուտել վերոհիշյալ մթերքները, այլեւ ջանալ խուսափել աղից, չհագեցած ճարպերից եւ շաքարից եւ հնարավորինս շատ միրգ եւ բանջարեղեն ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել