• Latest news

Դու այն ես, ինչ ուտում ես. Ինչպե՞ս է սնվելու ձեւն ազդում մարդու անհատականության վրա

4 մայիսի, 2022  13:35

Տեխասի համալսարանի հանրային առողջության դպրոցի եւ Քլարկսոնի համալսարանի գիտնականները հոդված են հրապարակել Nutrients գիտական ​​ամսագրում, որը գրեթե բառացիորեն կրկնում է վաղուց հայտնի ճշմարտությունը. «մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ցույց տալ կապը մեր սննդակարգի, աղիների միկրոբիոմի բաղադրության եւ որոշակի հուզական առանձնահատկությունների միջեւ։

Միկրոբիոմը մեր օրգանիզմում միկրոօրգանիզմների, հիմնականում բակտերիաների ամբողջությունն է: Միկրոբիոմ կա աղիներում, մաշկի մակերեսին, բերանի խոռոչում եւ նույնիսկ աչքի լորձաթաղանթի վրա։ Եթե ​​մարդ առողջ է, ուրեմն նրա միկրոբիոմը բալանսավորված է, դրանում պահպանվում են միկրոօրգանիզմների որոշակի որակական ու քանակական համամասնություններ։ Առողջական բազմաթիվ խնդիրներ ուղեկցվում են միկրոբիոմի անհավասարակշռությամբ, նշում է «Պիտանիյե» Mail.ru-ն:

Փորձին մասնակցել է 39 մարդ, որոնցից յուրաքանչյուրին խնդրել են առցանց հարցում լրացնել, որի հարցերը թույլ են տվել գնահատել ֆիզիկական եւ էմոցիոնալ էներգիան, ինչպես՝ նաեւ ֆիզիկական եւ էմոցիոնալ հոգնածությունը: Բացի այդ, հարցման յուրաքանչյուր մասնակից մանրամասն պատմել է, թե ինչ է կերել փորձից մեկ օր առաջ։ Վերջնական փուլը կղանքի նմուշների հանձնումն է, դրանցից աղիքային բակտերիաների առանձնացումը եւ մեկուսացված միկրոօրգանիզմների վերլուծությունը։

Հետազոտողները պարզել են, որ աղիքային որոշ միկրոօրգանիզմներ, որոնք կարող են բորբոքում առաջացնել, մեծացնում են ֆիզիկական կամ մտավոր հոգնածությունը, իսկ մյուսները, հակառակը, կարող են էներգիայի ներհոսք հրահրել՝ ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական:

Գիտնականները նշել են, որ կշարունակեն զբաղվել այս թեմայով, որպեսզի հետագայում հասկանան, թե կոնկրետ ինչ եւ ինչ քանակությամբ պետք է ուտել, որպեսզի, օրինակ, հաղթահարել հուզական սպառումը եւ ավելի կենսուրախ ու երջանիկ զգալ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է