• Latest news

Գիտնականները հայտնել են սրտի առողջությունը բարելավող դիետայի մասին

5 մայիսի, 2022  19:40

Իսրայելական հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցով, ցինկով եւ վիտամին B3-ով հարուստ միջերկրածովյան դիետային հետեւող մարդիկ կարող են բարելավել սրտի առողջությունը:

Քաշի կորստի ծրագրին մեկ տարի մասնակցելուց հետո, որը ֆիզիկական վարժությունների անհատական ​​պլան, ինչպես նաեւ միջերկրածովյան դիետայի «ցածր կալորիականությամբ, բարձր սպիտակուցային» տարբերակի վրա հիմնված սննդակարգային փոփոխություններ էր ներառում, 72 մասնակիցների քաշը, որոնց միջին տարիքը 53 էր, նվազել էր 9 տոկոսով։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց սրտի առողջությունը բարելավվել է մի քանի հիմնական ցուցանիշներով, այդ թվում՝ զարկերակային կոշտության, քներակի խտացման եւ արյան հոսքի միավորների, վկայում են չորեքշաբթի Մաաստրիխտում Ճարպակալման եվրոպական կոնգրեսի ժամանակ ներկայացված տվյալները:

Ըստ գիտնականների՝ հետազոտության սկզբում բոլոր մասնակիցների մոտ նյութափոխանակության համախտանիշ է նկատվել՝ որովայնի ճարպակալում, արյան բարձր ճնշում, արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, արյան շիճուկում «վատ» խոլեստերինի բաձր եւ «լավ» խոլեստերինի ցածր մակարդակ։

Պատմականորեն այնպես է ստացվել, որ գեր մարդկանց մոտ քաշի կորստից հետո նյութափոխանակության եւ սրտի առողջության բարելավումները վերագրվում են կամ քաշի կորստին կամ արյան մեջ շաքարի մակարդակի եւ ճնշման փոփոխություններին, նշել է հետազոտության համահեղինակ Բրուրիա Տալը: Սակայն գիտնականները չեն բացառել, որ այդ գործընթացում ներգրավված է նաեւ բուն դիետայի բաղադրությունը եւ դրանում պարունակվող կոնկրետ սննդանյութերը։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել