Սուրճի օգտակարությունն ապացուցվել է գիտնականների կողմից. այն խթանում է աղեստամոքսային տրակտի գալարակծկանքը (պերիստալտիկա), համարվում է լավ հակաօքսիդանտ, լեղամուղ միջոց, սակայն միայն չափավոր օգտագործան դեպքում (օրական 1-2 բաժակ):
Սակայն սուրճը պետք չէ օգտագործել միաժամանակ մի քանի այլ մթերքների եւ հեղուկների հետ, գրում է Доктор Питер պարբերականը:
Ուրեմն, ինչպե՞ս է պետք է ճիշտ ըմպել սուրճը՝ օգուտ ստանալու համար եւ ոչ թե վնաս: Ո՞ր մթեքրների հետ այն խորհուրդ չի տրվում համադրել:
«Կոֆեինը գործնականում թույլ չի տալիս կալցիումի յուրացումն օրգանիզմի կողմից: Մենք բոլոր գիտենք, որ կաթը կալիցիումով ամենահարուստ մթերքը չէ, սակայն անգամ այդ մթերքը չարաշահել պետք չէ»,- ասել է բժիշկ-սննդաբան Սվետլանա Պերեսը:
Եթե ցանկանում եք օգուտ ստանալ կաթնամթերքներից, փորձեք դրանք չհամադրել սուրճի հետ սննդի ընդունման ժամանակ: Դա վերաբերում է նաեւ կաթնաշոռին եւ յոգուրտին:
Մասնագետն ընդգծել է նաեւ, որ կոֆեինը քողարկում է ալկոհոլային թունավորումը՝ սթափեցնող ազդեցություն ունենալով օրգանիզմի վրա, սակայն սուրճի օգտագործումը ալկոհոլից հետո ծանրաբեռնում է լյարդը:
Կոֆեինը խոչընդոտում է նաեւ երկաթի յուրացմանը, որը բավականին մեծ քանակությամ կա մսամթերքներում: Ճիշտ պատրաստված մսային ուտեստները ոչ մի օգուտ չեն տա, եթե դրանցից անմիջապես հետո սուրճ խմեք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր