• Latest news

Ո՞ր բանջարեղենն ու մրգերն են բարելավում աղիքների աշխատանքը

30 մայիսի, 2022  11:26

Սննդակարգում պարտադիր պետք է լինեն բջջանյութով հարուստ բանջարեղեն ու մրգեր՝ դրանք ակտիվացնում են մարսողական համակարգը եւ թույլ են տալիս պահպանել օրգանիզմի առողջությունը, քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությանն ասել է Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի ասիստենտ, գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Մարիա Իսայկինան։

«Աղեստամոքսային տրակտի հաջող աշխատանքի համար կարեւոր է պահպանել հավասարակշռված սննդակարգ՝ սնունդը պետք է պարունակի բջջանյութով հարուստ բավարար քանակի բանջարեղեն եւ մրգեր: Նման մթերքները երկար են մարսվում եւ միեւնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, ակտիվացնում են ստամոքսի եւ աղիքների շարժունակությունը, օգնում են օրգանիզմից հեռացնել նյութափոխանակության արտադրանքը, դանդաղեցնում են արյան մեջ շաքարի ներծծվելու արագությունը, եւ բարձրացնում են ինսուլինի հանդեպ զգայունությունը: Բջջանյութով հարուստ են բանանը, սալորը, սեւ հաղարջը, տանձը, խնձորը, գազարը, կաղամբը, ճակնդեղը, դդումը, տերեւավոր կանաչեղենը, շատ բջջանյութ է պարունակվում բանջարեղենի եւ մրգերի կեղեւում, ուստի դրանք ավելի լավ է օգտագործել թարմ վիճակում»,- բացատրել է նա։

Բժիշկը հիշեցրել է, որ թարմ բանջարեղենն ու մրգերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում։ Ստամոքսի հիվանդությունների սրման դեպքում բանջարեղենը եւ մրգերը ավելի լավ է ջերմամշակված վիճակում օգտագործել։

Մարիա Իսայկինան թվարկել է նաեւ այն մթերքները, որոնք բացասաբար են ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա։

«Դա համեմունքների հավելումով յուղոտ մթերքն է՝ պատրաստված հատկապես թավայի մեջ՝ ձեթով, ապխտած ուտեստները, արագ սնունդը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կոնսերվանտներ եւ հավելումներ; ալկոհոլը, գազավորված քաղցր ըմպելիքները, կոնսերվանտները, արհեստական գունավորիչները, բույրերը։ Նաեւ աղեստամոքսային տրակտի համար խիստ անցանկալի են մեծ քանակությամբ շաքար եւ քաղցրացուցիչ պարունակող մթերքները»,- եզրափակել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է