• Latest news

Ինչպե՞ս օգտակար մթերքների օգնությամբ նորմայի մեջ պահել «երջանկության հորմոնը»

4 հունիսի, 2022  15:40

Սննդաբան Մարինա Յարցեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես օգտակար մթերքների օգնությամբ նորմայի մեջ պահել «երջանկության հորմոն» սերոտոնինը։ Մասնագետի խոսքով՝ սերոտոնինն իրենից ներկայացնում է բիոգեն ամին, որն ազդում է մարդու ֆիզիոլոգիայի, հոգեհուզական վիճակի եւ տրամադրության վրա։ Բացի այդ, այն կարգավորում է անոթների եւ աղեստամոքսային տրակտի շարժունակությունը։ Սերոտոնին կա թրոմբոցիտներում, աղեստամոքսային տրակտում եւ մարդու կենտրոնական նյարդային համակարգում:

Սերոտոնինի ձեւավորման համար անհրաժեշտ է տրիպտոֆան ամինաթթու, որը չի սինթեզվում մեր օրգանիզմի կողմից, հետեւաբար այն կարելի է ստանալ միայն սննդից։

Սննդաբանը տվել է մի քանի խորհուրդներ, որոնց պահպանումը կօգնի բարձրացնել սերոտոնինի մակարդակը առանց դեղամիջոցների օգտագործման.

  1. Սննդի կարգավորում: Քաղցր եւ պարզ ածխաջրերի օգտագործումը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը: Բայց չարժե չարաշահել «երջանկության հորմոնը» բարձրացնելու այս եղանակը։ Ավելի ճիշտ եւ օգտակար կլինի ամենօրյա սննդի մեջ ավելացնել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են B6 վիտամինով (պիստակ, արեւածաղկի սերմեր, սխտոր, լոբի, սոյա, ընկույզ, սաղմոն, սկումբրիա, թունա, քունջութ), B2 վիտամինով (չոր սպիտակ սունկ եւ շամպինիոն, տավարի լյարդ, տավարի երիկամներ, «Ֆետա» պանիր, լորի ձու, նուշ, հավի ձվի սպիտակուց, քունջութ, սկումբրիա) եւ D վիտամինով (ձկան յուղ, ճարպոտ ծովատառեխ, կետ, սաղմոն, սկումբրիա, վարդագույն սաղմոն, թունա, սեւ հատիկավոր խավիար, ձվի դեղնուց, շիկասունկ)։
  2. Սպորտ։ Ցանկացած ֆիզիկական ակտիվություն բարձրացնում է արյան մեջ սերոտոնինի մակարդակը։
  3. Որակյալ քուն։
  4. Մեդիտացիա։ Մեդիտացիայի ժամանակ մարդը բաց է թողնում ամբողջ բացասականը եւ ավելի երջանիկ է դառնում։
  5. Արեւային լոգանքներ։
  6. 5-HTP սննդային հավելումների ընդունում, որը ցուցված է հաճախակի հուզական խանգարումների, տագնապայնության, սթրեսի, դեպրեսիայի, ախորժակի ավելացման, սպիտակուցների եւ ածխաջրերի անհավասարակշիռ ընդունման դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է