• Latest news

Ինչպե՞ս է մարդը քաշն ավելացնում հաջող նիհարելուց հետո

6 հունիսի, 2022  12:29

Բժիշկ-սննդաբան Օլգա Ցուրսկայան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում նշել է, թե ինչպես է մարդը քաշ հավաքում հաջող նիհարելուց հետո։ Մասնագետը բացատրել է, որ շատ մարդիկ, ազատվելով ավելորդ կիլոգրամներից, սկսում են ավելի շատ ուտել՝ մտածելով, որ նորից կկարողանան հեշտությամբ «այրել» ձեռք բերած կալորիաները։

Մասնագետի խոսքով՝ քչերն են մտածում, որ մեկ-երկու րոպեում կերած մեկ ոչ մեծ շոկոլադը «այրելու» համար կպահանջվի առնվազն մեկ ժամ զբոսանք, իսկ լավ խնջույքի հետեւանքները վերացնելու համար պետք է մեկ շաբաթ «աշխատել» մարզադահլիճում։

Սննդաբանը նիհարելը համեմատել է բանկի վարկի հետ։ Աշխատում ես, փորձում ժամանակին վճարել, իսկ հիմնական պարտքի գումարը նվազում է շատ դանդաղ։ Այդպես է եւ ուտելիքի հետ կապված։ Տանջում ես քեզ դիետաներով, ֆիզիկական բեռնվածություններով, ազատվում ես ավելորդ քաշից, իսկ հետո՝ ոչ մեծ թուլություն, ու «վատ օրերը» վերադառնում են ճարպային նստվածքների տեսքով։

Որպեսզի նիհարելուց հետո ավելորդ քաշը չվերադառնա, առաջին հերթին պետք է հասկանալ անցած անգամ դրա առաջանալու պատճառը։ Եթե պատճառը չվերացվի, ապա չարաբաստիկ կիլոգրամները նորից կհայտնվեն, ու դրանցից ազատվելը շատ ավելի դժվար կլինի։

Սննդաբանն ընդգծել է, որ հանգիստ եւ ճիշտ նիհարելու համար պահանջվում է պարզապես ուշադիր լինել։ Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե որ մթերքից ես արագ հագենում, որից, հակառակը, չկշտանալու զգացողություն է մնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է