• Latest news

Գիտնականները չինական ավանդական խոհանոցի վրա հիմնված բուժիչ դիետա են մշակել

11 հուլիսի, 2022  21:20

Արյան ճնշման մակարդակը զգալիորեն իջել է բարձր ճնշում ունեցող չինացի մեծահասակների մոտ, որոնք չորս շաբաթվա ընթացքում սնվել են սրտի համար բարենպաստ ավանդական չինական ուտեստներով, որոնցում քիչ նատրիում է պարունակվում, համաձայն նոր ուսումնասիրության, որը հրապարակվել է Սրտի ամերիկյան ասոցիացիայի առաջատար Circulation ամսագրում։

Անառողջ սննդակարգը, հատկապես նատրիումի բարձր պարունակությամբ, արյան բարձր ճնշման ռիսկի հիմնական մոդիֆիկացվող գործոններից է:

Չինաստանի 2012 թվականի Սննդի ազգային հետազոտության համաձայն՝ առողջ սննդամթերքների օգտագործումը, ինչպիսիք են հացահատիկները (34 տոկոս), պալարայինները եւ ընդեղենը (80 տոկոս), բանջարեղենը եւ մրգերը (15 տոկոս), զգալիորեն նվազել է: Եվ, ընդհակառակը, նույն ժամանակահատվածում զգալիորեն աճել է մսի (162 տոկոս), ձվի (233 տոկոս) եւ սննդային յուղի (132 տոկոս) սպառումը։

Սրտի համար առողջարար չինական դիետան մշակվել է այս տարածքներում սննդի կազմակերպությունների հետ համատեղ եւ համապատասխանում է չորս տարածաշրջանային խոհանոցներին, որպեսզի հետազոտողները կարողանան հասկանալ, թե կիրառելի եւ կայուն կլինի արդյոք այս դիետայի ազդեցությունը Չինաստանի տարբեր սննդային մշակույթների համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ՝

- սրտի համար առողջարար չինական սննդակարգի մասնակիցների մոտ արյան ճնշման նվազում է գրանցվել՝ սիստոլիկ (վերին թիվ) արյան ճնշումը միջինը 10 մմ-ով է նվազել, իսկ դիաստոլիկը՝ միջինը 3,8 մմ-ով՝ համեմատած սովորական սնունդ օգտագործող խմբի հետ,

- սրտի համար առողջ չինական սննդակարգի հոտային ու համային նախապատվությունները համադրելի են եղել սովորական տեղական սննդակարգի հետ, մասնակիցները կերել են նույն քանակությամբ սնունդ եւ բարձր են գնահատել իրենց սննդակարգը երկու դիետիկ խմբերում,

- սրտի համար առողջ չինական սննդակարգի հավելյալ ծախսերը մեկ անձի համար կազմել են օրական միջինը 4 յուանով (համարժեք է 0,60 ԱՄՆ դոլարին) ավելի, համեմատած սովորական տեղական սննդակարգի հետ: Սա համարվում է ցածր գին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել