• Latest news

«Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնի «Նարարգին» սննդային հավելումը կանխարգելում է 2-րդ տիպի շաքարախտը

9 սեպտեմբերի, 2022  13:07

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում մշակվել և պաշտոնապես գրանցվել է սննդի «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը։ Այն օգտագործվում է դիսբակտերիոզի, 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելման համար, հակաբիոտիկներով բուժման ընթացքում աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը պահպանելու և վերականգնելու նպատակով, նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Նարարգին» կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումն ունի կիրառական նշանակություն բժշկության մեջ որոշակի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, ինչը 2-րդ տիպի շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է: Կարգավորում և վերականգնում է աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը հակաբիոտիկներով թերապիայի կիրառման, ինչպես նաև դիսբակտերիոզի դեպքում։ Բերում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը»,- ասաց «Նարարգին» սննդային հավելման մշակման հեղինակ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը մշակվել է թիրախային բազմաֆունկցիոնալ հատկություններով օժտված Lactobacillus acidophilus MDC 9602 (Ep. 317/402) և Lactobacillus rhamnosus БТК 20-12 MDC 9631 պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների կոնսորցիումի հիման վրա: Այդ կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են նյութափոխանակության կենսաբանորեն ակտիվ արգասիքներ՝ արգինին ամինաթթուն, արտաբջջային բազմաշաքարներ և հակամանրէային միացություններ՝ բակտերիոցիններ, որոնք ճնշում են սննդի փչացմանը հանգեցնող միկրոօրգանիզմների, հակաբիոտիկների հանդեպ բազմակի կայուն մանրէների աճը։

«Կոնսորցիումի կազմի մեջ մտնող կաթնաթթվային բակտերիաների կողմից արգինինի սինթեզման եզակի հատկությունը նպաստում է ինսուլին արտադրող β-բջիջների վերականգնմանը և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ֆունկցիայի խթանմանը, քանի որ L- արգինինը խթանում է ինսուլինի արտանետումը և մեծացնում β-բջիջների զգայունությունը գլյուկոզի նկատմամբ, ինչը շաքարախտի բուժման հիմնական նպատակներից մեկն է»,- ասաց Ֆլորա Տխրունին:

«Նարարգին»-ը ստեղծվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Որոշակի հիվանդությունների կանխարգելման համար նոր պրոբիոտիկ շտամների հատկությունների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։

«Նարարգին»-ն արտադրված է համաձայն ՀՀ ՏՊ 39377614.8805-2021։ 2022թ-ին «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը պաշտոնապես գրանցվել է և ստացել պետական գրանցման վկայական՝ թիվ ԱՄ.01.01.01.003.R000016.01.22։

«Ներկայում տարվում են աշխատանքներ մարքեթինգի՝ «Նարարգին»-ի ներքին, ինչպես նաև արտաքին շուկայում իրացման ուղղությամբ։ Ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնությունում, Չեխիայի Հանրապետությունում «Նարարգին»-ի ներդրման ուղղությամբ»,- ասաց Ֆլորա Տխրունին։

Իրականացված հետազոտության վերաբերյալ գիտական հոդվածներ են տպագրվել բարձր հղման գործակից ունեցող գիտական հանդեսներում ՝

  1. Flora N. Tkhruni, Armen E. Aghajanyan, Tsovinar R. Balabekyan, Tatyana V. Khachatryan, Kristina J. Karapetyan. Characteristic of bacteriocins of Lactobacillus rhamnosus BTK 20-12 potential probiotic strain. Probiotics and Antimicrobial Proteins (PAAP, Probiotics & Antimicro. Prot. 2020, 12 (2) :716-724․ DOI: 10.1007/s12602-019-09569-y PMID: 31338788
  2. Kristina K., Avetis T., Ela M., Flora T., Tsovinar B. L-ARGININE SYNTHESIS BY LACTIC ACID BACTERIA. European Journal of Technical and Natural Sciences. 2022. №1-2. С. 3-11. URL: https://ppublishing.org/archive/publication/56-l-arginine-synthesis-by-lactic-acid-bacteria։

Ստացվել են հետևյալ արտոնագրերը՝

1․ Lactobacillus rhamnosus БТК 20-12 bacteria strain, producing Rhamn 20-12 BCN1 and Rhamn 20-12 BCN2 bacteriocins. Tkhruni F.N., A.S. Saghyan, Ts.R. Balabekyan, K.J. Karapetyan, T.V. Khachatryan, A.E. Aghajanyan. № 2924 А. 2015.

2․ The strain of Lactobacillus rhamnosus BTK 20-12 bacteria - arginine producer. Flora Tkhruni, Kristina Karapetyan, Ashot Saghyan, Tsovinar Balabekyan,Tatyana Khachatryan. № 3273. 2019.

Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված է եղել Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատող, ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի Աննա Գասպարյանը։               

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է