• Latest news

Գիտնականները գտել են նիհարելու համար սնունդ ընդունելու ամենահարմար ժամերը

12 հոկտեմբերի, 2022  12:02

Ավելորդ քաշ ունեցող 16 կամավորների հետ անցկացված փորձը ցույց է տվել, որ ուշ ժամին սնունդ ընդունելը հանգեցնում է քաղցի զգացողության ուժեղացման։ Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Cell Metabolism-ում։

Փորձի մասնակիցներին առաջարկել են ուտել նույն ուտելիքները, բայց նրանց խմբերի են բաժանել։ Մի խումբը կերել է օրվա սկզբին, մյուսը՝ չորս ժամ հետո։ Առաջին խմբի կամավորները կերել են առավոտյան ժամը իննին, ցերեկվա ժամը մեկին եւ երեկոյան ժամը հինգին, իսկ երկրորդում՝ ցերեկվա ժամը մեկին, հինգին եւ երեկոյան ժամը իննին։

Մասնակիցներին խնդրել են նշել, թե երբ են քաղց զգում, կամ՝ ախորժակը բացվելու պահը։ Նրանց վիճակի օբյեկտիվ վերահսկման համար մարդկանցից վերցրել են արյան, ճարպային հուսվածքի նմուշներ, չափել են մարմնի ջերմաստիճանը եւ էներգիայի ծախսը։ Պարզվել է, որ ավելի ուշ ժամին սնունդ ընդունելն ավելի քան երկու անգամ մեծացրել է քաղցի հավանականությունը լեպտին հորմոնի նվազման պատճառով, որը պատասխանատու է կուշտ լինելու համար։ Միեւնույն ժամանակ, բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ երկրորդ խմբի մասնակիցների պարագայում եղել է ճարպի ավելի արտահայտված ավելացում, ինչպես նաեւ դանդաղել է կալորիաների այրումը (մոտ 60 կալորիայով քիչ)։

Այսպիսով, հետազոտողները եզրակացրել են, որ քաղցի զգացողության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ուտել օրվա ավելի վաղ ժամերին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է