• Latest news

Սրտի եւ անոթների համար սպիտակ հացի վնասի մասին պնդումները հերքվել են

21 հոկտեմբերի, 2022  15:45

Հացից, բրնձից եւ մակարոնից մեծ քանակությամբ ռաֆինացված հացահատիկային սննդի օգտագործումը չի մեծացնում սրտանոթային հիվանդությունների վտանգը, կարծում են Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Mayo Clinic Proceedings ամսագրում։

 Գիտնականները 17 ուսումնասիրությունների մետաանալիզ են անցկացրել, որոնց մասնակցել է 877 հազար մարդ։ Դրանցում գնահատվել է զտված հացահատիկ պարունակող ապրանքների՝ հացի, փաթիլների, մակարոնի, սպիտակ բրնձի, թխվածքների ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա։

Պարզվել է, որ զտված հացահատիկն ինքնին կապված չէ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ:

Այս աշխատանքը կասկածի տակ է դնում լայնորեն տարածված կարծիքը, որ զտված հացահատիկը վնասակար է: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ զտված հացահատիկների բացասական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ համադրվում են կարմիր մսի, յուղոտ սննդի եւ քաղցր ըմպելիքների հետ, որոնք էլ մեծացնում են սրտի եւ անոթային հիվանդությունների վտանգը։

Չնայած նրան, որ հարկավոր է շարունակել պրոպագանդել ամբողջական հատիկից մթերքի օգտագործումը, դա չի նշանակում պարտադիր պետք է հրաժարվել ռաֆինացված հացահատիկից։

Զտված հացահատիկները ստանում են  թեփն ու ծիլերը հեռացնելով։ Այս գործընթացը երկարացնում է հացահատիկների պահպանման ժամկետը, սակայն նվազեցնում է բջջանյութի եւ B խմբի վիտամինների պարունակությունը, հետեւաբար, դրանք հաճախ արհեստականորեն հարստացվում են լրացուցիչ B վիտամիններով եւ երկաթով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել