• Latest news

Ինչպե՞ս է օրգանիզմն արձագանքում մեծ քանակությամբ ածխաջրեր ուտելուն

29 դեկտեմբերի, 2022  22:27

Շատ մարդիկ չեն նկատում, որ օրվա ընթացքում չափազանց շատ ածխաջրեր են օգտագործում։

Առօրյա կյանքում գրեթե անհնար է խուսափել ածխաջրերից, եւ դրանք կարեւոր են, քանի որ մի տեսակ վառելիք են ուղեղի համար։ Ածխաջրերն օրգանիզմին ապահովում են էներգիայով, եւ մենք դրա կարիքն ունենք՝ ողջ օրվա ընթացքում արդյունավետ եւ կենտրոնացած մնալու համար: Այնուամենայնիվ, ածխաջրերի չարաշահումը, հատկապես արագ մարսվող, կարող է բավականին մեծ վնաս հասցնել առողջությանը: Սննդակարգում դրանց մեծ քանակի հետ է, որ բժիշկները կապում են արյան մեջ շաքարի տատանումները եւ դրա բարձր մակարդակը, ինչպես նաեւ ճարպերի կուտակման հակումը:

Ինչպե՞ս կարող է օրգանիզմն արձագանքել ածխաջրերի մեծ չափաբաժինների օգտագործմանը

Հոգնածություն։ The Health Site-ի տվյալներով՝ ածխաջրերի օգտագործումը կարճաժամկետ էներգիա է տալիս՝ բարձրացնելով արյան մեջ շաքարի մակարդակը: Այն իջեցնելու համար օրգանիզմն արտազատում է ինսուլին հորմոն, որի ազդեցությամբ տեղի է ունենում շաքարի մակարդակի արագ անկում։ Արդյունքում էներգիայի ալիքն անհետանում է՝ հետեւում թողնելով թուլության եւ գերհոգնածության զգացում։ Այս էֆեկտի հիմնական խթանիչները կարճ շղթայով (նաեւ կոչվում են «պարզ») ածխաջրեր են. դրանք հատկապես արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը եւ նպաստում դրա կտրուկ անկմանը: Նման ածխաջրեր են պարունակում թխվածքներն ու քաղցր մթերքները։

Քաղցրավենիքի հանդեպ հակում։ Երբ մենք շաքար ենք ուտում, ուղեղն արտազատում է դոֆամին, որի շնորհիվ մենք ուրախություն, էյֆորիա ենք զգում։ Այս առումով պարզ ածխաջրերը շատ նենգ են՝ այն մարդիկ, որոնք պարբերաբար օգտագործում են դրանք, կարող են կախվածություն ձեռք բերել քաղցրավենիքից:

Տրամադրության տատանումներ։ Մեծ քանակությամբ ածխաջրեր օգտագործողների մոտ արյան մեջ շաքարի աճը բացասաբար է անդրադառնում հորմոնալ հավասարակշռության վրա, եւ, հետեւաբար, տեղի են ունենում հուզական վիճակի փոփոխություններ՝ լավ տրամադրության ներհոսքից մինչեւ ուժեղ դյուրագրգռություն:

Ի՞նչ ածխաջրեր պետք է օգտագործել: Ածխաջրերը սննդակարգի կարեւոր մասն են եւ չի կարելի ամբողջությամբ հրաժարվել դրանցից: Սակայն դրանց քանակը պետք է վերահսկվի՝ շաքար եւ սպիտակ ալյուր պարունակող մթերքների քանակը պետք է նվազագույնի հասցվի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է