• Latest news

Ձիթաթթուն ավելացնում է կյանքի տեւողությունը

16 մայիսի, 2023  20:48

Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել մոնոչհագեցած ճարպաթթուների օգտագործման եւ կյանքի տեւողության միջեւ։ Սթենֆորդի բժշկության դպրոցի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology ամսագրում։

Ձիթաթթուն միջերկրածովյան սննդակարգին բնորոշ մոլեկուլ է, որն ավելացնում է երկու կարեւոր բջջային օրգանելների քանակն ու բջջային մեմբրանները պաշտպանում օքսիդացման վտանգից։ Caenorhabditis elegans ասկարիդի որդերը, որոնց կերակրել են ձիթաթթվով հարուստ սննդով, մոտ 35 տոկոսով ավելի երկար են ապրել այն որդերի համեմատ, որոնց տվել են անօգտակար տրանսճարպերով (էլաիդինաթթու) հարուստ սնունդ։

Հետազոտողները հայտնաբերել են, որ ձիթաթթուն նպաստել է լիպիդային կաթիլների՝ բբջային պահեստարանների, որոնցում պահվում են ճարպերը, թվի աճին։ Այդ օրգանելները կարեւոր դեր են խաղում բջջային մետաբոլիզմում՝ կարգավորելով ճարպերի օգտագործումը որպես էներգիայի աղբյուր։ Լիպիդային կաթիլների համար սպիտակուցները կոդավորող գեների արգելակումը որդերին վերադարձրել է կյանքի նախկին տեւողությունը։ Բացի այդ, նկատվել է պերօկսիսոմի ավելացում, օրգանել, որը պարունակում է ֆերմենտներ, որոնք մասնակցում են օքսիդացման-վերականգնողական պրոցեսներին։

Լիպիդային կաթիլների քանակությունը եւ պերօկսիսոմը բարձր են երիտասարդ կենդանիների մոտ եւ բնական ճանապարհով նվազում են տարիքի հետ։ Մոնոչհագեցած ճարպաթթուների էֆեկտն ամենից ուժեղ անդրադարձել է ծեր կենդանիների վրա, որոնց բջիջներում լիպիդային կաթիլների քանակության ավելացումը նպաստել է 33 տոկոսով կյանքի տեւողության ավելացմանը։ Ձիթաթթուն իջեցնում է նաեւ լիպիդների օքսիդացումը, ինչը վնասում է բջջային մեմբրանները։ Ընդհակառակը, էլաիդինաթթուն ուժեղացրել է լիպիդների օքսիդացումը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել