• Latest news

Բուսակերություն եւ վեգանություն. ի՞նչ հետեւանքներ կարող են լինել երեխաների համար

20 հունիսի, 2023  14:06

American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հետազոտությունը նոր տվյալներ է ներկայացնում քիչ ուսումնասիրված հարցի վերաբերյալ․ ինչպես են բուսական սննդի գերակշռությամբ դիետաներն ազդում երեխաների առողջության վրա:

Վերջին տարիներին ավելացել է հետաքրքրությունը բուսական սսնդի գերակշռությամբ դիետաների նկատմամբ։ Պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ անցնում բուսակերական կամ վեգանական դիետաների, առողջության մասին հոգալն է: Սնվելու վերաբերյալ շատ ուղեցույցներ խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ուտել բուսական ծագման մթերքներ: Բուսական դիետաների ազդեցությունը հիմնականում ուսումնասիրվել է մեծահասակների մոտ: Հայտնի է, որ բուսակերությունը եւ վեգանությունը նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը, սակայն մեծացնում են կոտրվածքների հավանականությունը, քանի որ բուսական սնունդը քիչ կալցիում է պարունակում:

Սակայն բավականաչափ հայտնի չէ, թե ինչ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ սննդակարգից սննդի ամբողջական խմբերի բացառումը երեխաների վրա: Նոր հետազոտությանը մասնակցել է 5-ից 10 տարեկան 187 առողջ երեխա: Նրանցից 60-ը եղել են բուսակերներ, 50-ը՝ վեգաններ, իսկ 70-ը սնվել են բոլոր տեսակի սնունդով (հսկիչ խումբ): Նրանք բոլորը մեկ տարուց ավելի հետեւել են նշված դիետաներին։ Երկու շաբաթվա ընթացքում սննդի բնույթը հստակեցնելու համար ծնողները մանրամասն գրել են, թե ինչ են ուտում երեխաները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք կերել են միայն բուսական սնունդ, սրտանոթային առողջության ավելի լավ ցուցանիշներ են ունեցել (մարմնի քաշ, լիպիդների եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակ եւ այլն): Մասնավորապես, վեգանական դիետան կապված է եղել արյան մեջ ցածր խտության լիպոպրոտեինի («վատ» խոլեստերինի) մակարդակի 25 տոկոսով նվազման հետ՝ ի տարբերություն միս ուտողների հետ:

Միեւնույն ժամանակ, ի զարմանս գիտնականների, այն երեխաները, որոնք բուսական սնունդով դիետայի են հետեւել, սրտանոթային համակարգի առողջական պրոֆիլը մոտ է եղել այն երեխաների ցուցանիշներին, որոնք կերել են ամեն տեսակի սնունդ: Վեգանների համեմատ՝ նրանց մոտ անոթի ժամանակ գլյուկոզայի, շատ ցածր խտության լիպոպրոտեինների եւ տրիգլիցերիդների մակարդակն արյան մեջ բարձր է եղել։

«Սկզբում մենք զարմացած էինք բուսակեր երեխաների սրտանոթային առողջության վիճակով, սակայն նրանց սննդակարգի տվյալները ցույց տվեցին, որ նրանք ուտում էին վերամշակված բուսական սնունդ, որոնցում բջջանյութի եւ շաքարի մակարդակն այնքան էլ առողջ չէ, որքան վեգանների սննդակարգում: Մենք տեսնում ենք, որ միայն բուսական մթերքներ ուտելը բավարար չէ, մենք դեռ պետք է առողջ սնունդ ընտրենք»,-ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Վարշավայի մանկական առողջության հիշատակի ինստիտուտի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Մալորժատա Դեսմոնդը: Վեգան երեխաները միջինը 3 սանտիմետրով ավելի ցածրահասակ են եղել, քան այլ կերպ սնվող երեխաները, նրանց մոտ հաճած է եղել վիտամին B12-ի պակաս,  ոսկորներում հանքային նյութերի պարունակությունը 4-6 տոկոսով ցածր է եղել: Գիտնականները նշում են, որ վեգանական դիետայում ավելի քիչ են B12 եւ D վիտամինները, ինչպես նաեւ կալցիումը: Սա կարող է բացատրել նրանց մոտ հայտնաբերված զարգացման առանձնահատկությունները: Սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ այդ թերությունները կարելի է փոխհատուցել այդ նյութերով սննդային հավելումների ռացիոնալ օգտագործմամբ։

Հեղինակները գրում են, որ ներկայումս հայտնի չէ, թե արդյոք նկարագրված խնդիրները (վիտամինների պակասը, ոսկրերի ավելի ցածր հանքային խտությունը եւ ցածր հասակը) կպահպանվեն հասուն տարիքում, եւ արդյոք դրանք ապագայում կազդեն առողջության վրա: Պարզելու համար, թե արդյոք վեգանական դիետան է իսկապես դրա պատճառը, պետք է լրացուցիչ հետազոտություններ արվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել