• Latest news

Կալորիաների հաշվարկն ավելի արդյունավետ է միջակայքերով քաղցելու համեմատ

29 հունիսի, 2023  18:28

Կալորիաների հաշվարկմամբ դիետան նիհարելու համար ավելի արդյունավետ է, քան միջակայքերով քաղցելը, պարզել են Իլինոյսի համալսարանի (Չիկագո, ԱՄՆ) գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է ճարպակալում ունեցող 77 մարդ, որոնց բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբը հետեւել է կալորիաների հաշվմամբ դիետայի, երկրորդը սնվել է ըստ ժամերի, իսկ երրորդը՝ վերահսկիչ խումբը, չի փոխել սննդային սովորությունները։ Մեկ տարի հետո, համեմատելով մասնակիցների ցուցանիշները, գիտնականները պարզել են, որ ավելի շատ նիհարել են նրանք (միջինը 5,4 կիլոգրամով ավելի, քան վերահսկիչ խումբը), ովքեր հաշվել են կալորիաները։ Միջակայքերով քաղցելով դիետա պահողները կորցրել են 4,6 կիլոգրամով ավելի, քան վերահսկիչ խմբի նիհարողները։

Սննդաբան եւ հետազոտության առաջատար հեղինակ Շուհաո Լինի կարծիքով՝ նիհարելու երկու միջոցն էլ մոտավորապես նույն արդյունավետությունն ունեն, սակայն առավել տարածված է  համարվել ժամանակի սահմանափակմամբ դիետան։ Նրա խոսքով՝ միջակայքերով քաղցելու պարզ պահանջներն օգնում են  երկար պահել այն՝ առանց խախտումների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է