• Latest news

Վեց մթերքներ, որոնք իջեցնում են կաթվածների եւ սրտի այլ հիվանդությունների հավանականությունը

12 հուլիսի, 2023  12:45

Կանադայի Մաքմաստերի համալսարանի եւ Առողջության գիտահետազոտական ինստիտուտի Համիլթոնի առողջապահության բաժնի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ վեց կարեւոր մթերքների անբավարար օգտագործումը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների ավելի բարձր ռիսկի հետ։ Այդ մթերքներն են.

  • մրգերը
  • բանջարեղենները
  • ընդեղենը
  • ընկույզները
  • ձուկը
  • չզտված կաթնամթերքը։

Այս մթերքների օգտագործումը սիրտ-անոթային հիվանդությունների, ներառյալ սրտի նոպաները եւ կաթվածները, հավանակնությունն  իջեցնելու բանալին է։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ առողջ դիետան կարող է ապահովվել տարբեր միջոցներով, ինչպիսին է ամբողջահատիկ ցորենի կամ չմշակված մսի չափավոր քանակության ներառումը։

Նախորդ եւ համանման հետազոտությունները կենտրոնացած են արեւմտյան երկրների եւ այն դիետաների վրա, որոնցում վնասակար, ուլտրամշակված մթերքները համադրվել են սննդարար նյութերով հարուստ մթերքների հետ։ Այս հետազոտությունը գլոբալ էր մասշտաբով եւ կենտրոնացած էր այն մթերքների վրա, որոնք սովորաբար համարվում են օգտակար առողջության համար։

Հետազոտողներն ստացել են  դիետայի գնահատականը ընթացիկ գլոբալ հետազոտության հիման վրա, իսկ հետո այն վերարտադրել են հինգ անկախ հետազոտություններում՝ չափելու համար աշխարհի տարբեր շրջաններ այն մարդկանց առողջության վիճակի արդյունքները, որոնք ունեցել են սիրտ-անոթային հիվանդություններ կամ չեն ունեցել այդ հիվանդությունները։

Գիտնականներն ընդգծել են, որ ձկան եւ չզտված կաթնամթերքի չափավոր քանակությունը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների եւ մահացության ավելի ցածր ռիսկի հետ։ Առողջության համար նույն արդյունքները կարող են ձեռք բերվել հատիկեղենի եւ մսի չափավոր օգտագործման դեպքում, պայմանով, որ դրանք չզտված ամբողջահատիկ մթերքներ են եւ չմշակված միս։

Հետազոտողները խորհուրդ են տալիս օրական օգտագործել. մրգեր՝ երկու-երեք բաժին, բանջարեղեններ՝ երկու-երեք, ընկույզներ՝ մեկ բաժին, կաթնամթերքներ՝ երկու բաժին։ Սննդաբաժնում նաեւ խորհուրդ է տրվում շաբաթական ավելացնել երեք-չորս բաժին ընդեղեն եւ երկու-երեք բաժին ձուկ։ Հնարավոր փոխարինիչները ներառել են օրական մեկ բաժին ամբողջահատիկ ցորեն եւ մեկ բաժին չմշակված կարմիր միս կամ թռչնամիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է