• Latest news

Գեներն են որոշում մարդու օգտագործած մրգերի, ձկան եւ աղի քանակությունը. Nutrition

24 հուլիսի, 2023  20:32

Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները պարզել են, որ գեներն ազդում են մթերքների ընտրության վրա։ Հայտնագործությունը կօգնի բարելավել սնվելու անհատական պլանների կազմումը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սննդի ամերիկյան ընկերության ամենամյա հավաքում։

Նախորդ աշխատանքում, որն ընկել է ներկա հետազոտության հիմքում, հեղինակները նույնականացրել են մարդու գենոմի 814 հատվածներ, որոնք կապված են մարդու սննդակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ այն բանի հետ, թե որքան միրգ, միս եւ ձուկ է նա ուտում։

Այս հետազոտությունում գիտնականները կատարել են այդ հատվածների ընդհանուր ֆենոմենալ ասոցիատիվ հետազոտություն, այն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի կապը գեների եւ մարդու նախընտրությունների միջեւ։ Հետազոտության համար օգտագործվել են  մոտ 500 հազար մարդու տվյալներ։

Արդյունքում՝ նրանք պարզել են գենոմի 481 հատված, որոնք ուղիղ ազդում են սննդի սպառման վրա մթերքների համի ընկալման միջոցով։

«Սպառողները տեղեկացրել են, որ համը սննդամթերքների ընտրության հիմնական գործոնն է, ուստի պարզելը, թե ինչպես են տարբեր մարդիկ ընկալում տարբեր համերը, կարող է բանալի դառնալ անհատականացված սնվելու համար՝ առողջ սննդի բարելավման նպատակով»,- նշել են հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել