• Latest news

Նշվել է դպրոցականների ուղեղի համար օգտակար սննդակարգը

25 հուլիսի, 2023  23:26

Ուրբան Շամպեյնի Իլինոյսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ MIND սննդակարգը բարելավում է դպրոցահասակ երեխաների ուշադրությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են NUTRITION 2023-ում, Սննդի ամերիկյան ընկերության ամենամյա հավաքում, եւ համարվում են նախնական, մինչեւ գրախոսվելուց հետո գիտական ամսագրում հրապարակվելը։

MIND սննդակարգը սկզբում մշակվել է մեծահասակների կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը կանխելու համար։ Այն համադրում է միջերկրածովյան դիետան եւ DASH դիետան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար։ MIND սննդակարգում շեշտադրվում են թարմ մրգերը, բանջարեղենները եւ լոբազգիները, ներառյալ լոբին, ոսպը եւ ոլոռը, ինչպես նաեւ կանաչեղենը եւ հատապտուղները, որոնք նպաստում են ուղեղի առողջությանը։

Նոր հետազոտությունում օգտագործվել են 7-11 տարեկան 85 երեխաների տվյալները։ Յոթ օրվա ընթացքում նրանք հետեւել են MIND դիետային կամ HEI-2015 դիետային՝ հիմնված առողջ սնվելու ընդհանուր սկզբունքների վրա։ Նրանք նաեւ կատարել են առաջադրանք, որը պահանջել է տարածական ուշադրություն եւ արագ արձագանքում։ Նյարդային խանգարումներ ունեցող երեխաները հետազոտությանը չեն մասնակցել, որպեսզի նվազեցվեն շեղող գործոնները։

Հետազոտողները հայտնաբերել են, որ MIND-ը, այլ ոչ թե HEI-2015-ն է բարելավել առաջադրանքի կատարման արդյունքները։

«Դա վկայում է այն մասին, որ MIND սննդակարգը կարող է բարելավել երեխաների կոգնիտիվ զարգացումը, ինչը կարեւոր է դպրոցում հաջողություն ունենալու համար»,- նշել են գիտնականները։

Հեղինակները նախազգուշացրել են, որ իրենց հետազոտությունը ցույց է տալիս ասոցիացիան, բայց ոչ պատճառահետեւանքային կապը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել