• Latest news

Գերմշակված մթերքները կարող են զրոյացնել առողջ սննդակարգի օգտակարությունը. AJCN

27 հուլիսի, 2023  16:15

Պոցելիի Միջերկրածովյան նյարդաբանական ինստիտուտի (I.R.C.C.S.) գիտնականները պարզել են, որ գերմշակված մթերքների օգտագործումը ավելացնում է 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց մահվան հավանականությունը անգամ առողջ միջերկրածովյան սննդակարգը պահպանելու դեպքում։ Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition-ում։

Գիտնականներն ուսումնասիրել են Moli-sani մեծ հետազոտության տվյալները եւ հետազոտել 1 066 մասնակցի, որոնք տառապում էին 2-րդ տեսակի դիաբետով հետազոտություն սկսելու պահին, 2005-2010թթ. ընթացքում։ Դիտարկումների միջինը 12 տարում մասնակիցների մոտ, որոնք տեղեկացրել են, որ գերմշակված մթերքների մեծ քանակություն են օգտագործել, մահվան հավանականությունը ցանկացած պատճառով 60 տոկոսով ավելին էր, քան այն մարդկանց մոտ, որոնք ավելի քիչ էին օգտագործել այդ մթերքները։ Մահվան հավանականությունը սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով նրանց համար բարձր էր ավելի քան երկու անգամ։

«Այս հետազոտության ամենահետաքրքիր արդյունքներից մեկն այն է, որ գերմշակված մթերքների հետ կապված բարձր ռիսկը նկատվել է անգամ այն ժամանակ, երբ մասնակիցները տեղեկացրել են, որ հետեւում են միջերկրածովյան դիետային։ Այդ արդյունքները ցույց են տալիս, որ եթե սննդաբաժնում բարձր է գերմշակված մթերքների բաժինը, առողջ միջերկրածովյան դիետայի պոտենցիալ առավելությունները կարող են զրոյանալ»,- բացատրել են գիտնականները։

Հեղինակների կարծիքով՝ 2-րդ տեսակի դիաբետի դեպքում անհրաժեշտ է առավելագույն չափով սահմանափակել գերմշակված մթերքների օգտագործումը, իսկ մթերքների փաթեթների մակնշումները պետք է ներառեն տեղեկություն դրանց մշակման աստիճանի մասին։

Գերմշակված սննդամթերքներն են սնեկները, գազավորված եւ քաղցր ըմպելիքները, պատրաստի ուտելիքները, ֆասթ ֆուդը, երբեմն նաեւ ավելի օգտակար ուտելիքը՝ մրգային յոգուրտները, չոր նախաճաշերը, կրեկերները եւ մսի փոխարինիչների մեծ մասը։ Դրանց միավորում է այն բաղադրիչների օգտագործումը, որոնք սովորաբար չեն հանդիպում ընտանեկան խոհանոցում։ Դրանց թվին են պատկանում հիդրոլիզված սպիտակուցները, մալտոդեքստրինները, հիդրոգենացված ճարպերը, սննդային հավելումների մեծ քանակությունը, ներառյալ գունավորող նյութերը, կոնսերվանտները, հակաօքսիդանտները, համը սաստկացնողները եւ քաղցրացնողները։ Դրանց հիմնական նպատակը ոչ թե մթերքների սննդային հատկությունները, այլ դրանց համը, արտաքին տեսքը բարելավելը եւ պիտանիության ժամկետն ավելացնելն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել