• Latest news

Կոկոսի յուղը ճարպակալում է առաջացնում. Journal of Functional Foods

6 սեպտեմբերի, 2023  22:41

Կամպինաս նահանգի (Բրազիլիա) համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կոկոսի յուղից կարող է ճարպակալում առաջանալ։ Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Functional Foods ամսագրում։

Հեղինակները կատարել են մի շարք փորձեր մկների վրա. կրծողների խմբի կերակրաբաժնում ութ շաբաթվա ընթացքում ավելացրել են 13 գրամ շատ չզտված կոկոսի յուղ։ Դա մոտավորապես մեկ ճաշի գդալ է, այնքան, որքան պարունակվում է հագեցած ճարպերով կալորիաների 5 տոկոսի մեջ միջին քաշի մեկ մեծահասակ մարդու օրական նորմի համար։

Փորձի ավարտին գիտնականները հայտնաբերել են, որ մկների մոտ նկատվել են սննդի օգտագործման զգալի փոփոխություններ՝ քաշի ավելացում, տագնապալի վարքագիծ եւ կենտրոնական նյարդային համակարգի, ճարպային հյուսվածքի եւ լյարդի բորբոքում։ Բացի այդ, կարեւոր մետաբոլիկ հորմոնների՝ լեպտինի եւ ինսուլինի (որոնք պատասխանատու են կուշտ լինելու զգացողության եւ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար) ունակությունը խախտվել է, իսկ ճարպի սինթեզին մասնակցող կենսաքիմիական մեխանիզմները խթանվել են։

«Ստացված արդյունքները վկայում են, որ, չնայած այդ պրոցեսն ընթանում է դանդաղ եւ անաղմուկ, կոկոսի յուղի երկարատեւ օգտագործումը կարող է հանգեցնել զգալի մետաբոլիկ փոփոխությունների, որոնք կնպաստեն ճարպակալման եւ ուղեկից հիվանդությունների զարգացմանը»,- եզրակացրել են հետազոտության հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել