• Latest news

Գիտնականները պարզել են, թե որ մթերքն է բարելավում տարեց մարդկանց կոգնիտիվ ունակությունները. PsyPost

19 սեպտեմբերի, 2023  13:32

Հարավկորեացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ռուսաստանցիների շրջանում ընդունված մթերքը բարելավում է տարեց մարդկանց կոգնիտիվ ունակությունները։

Ինչպես տեղեկացրել է PsyPost-ը, Հարավային Կորեայի Gaon հետազոտական կենտրոնի մասնագետների խումբը փորձով ապացուցել է, որ տարեց մարդիկ, որոնք մշտապես պանիր են օգտագործում, ավելի լավ հիշողություն ունեն եւ ավելի ուշադիր են, քան իրենց մյուս հասակակիցները։ Նման կերակրացանկի առանձնահատկություններից է նաեւ տարածությունում լավ կողմնորոշվելու ունակությունը։

Փորձին մասնակցել է 65 եւ ավելի բարձր տարիքի 1 156 մարդ (կին եւ տղամարդ)։ Գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների սննդային նախասիրությունները եւ նրանց մենթալ ունակությունների գնահատականը։

Օգտագործվել են ախտորոշման տարբեր հնարավորություններ եւ 30 բալանոց թեստ՝ հիշողության, ուշադրության, տեղանքում կողմնորոշվելու ունակության, գրելու եւ խոսելու կարողության առաջադրանքներով։ Երբ փորձարկվողները հավաքել են 23 բալից քիչ՝ 30 հնարավորից, դա վկայել է Ալցհեյմերի հիվանդության բարձր հավանականության մասին։

Հետաքրքիր է, որ ավելի բարձր գնահատականներ են ստացել փորձի այն մասնակիցները, որոնք հաճախ են կերակրացանկում ներառել պանրի տարբեր տեսակներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել