• Latest news

Չափից շատ ջուր օգտագործելը կարող է ջղակծկումներ առաջացնել. Daily Mail

4 նոյեմբերի, 2023  12:25

Ամերիկացի բժիշկ եւ առողջ սննդի մասին գրքերի հեղինակ Սթյուարտ Ֆիշերը հայտնել է, որ չափից շատ ջուր օգտագործելը կարող է առաջ բերել ջղակծկումներ եւ գիտակցության կորուստ, տեղեկացրել է Daily Mail-ը։

Շատ սննդաբաններ խորհուրդ են տալիս օրական մոտ ութ բաժակ ջուր օգտագործել, այն անհրաժեշտ է մարսողության եւ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի, ինչպես նաեւ բջիջներին եւ հյուսվածքներին թթվածին եւ սննդարար նյութեր մատակարարելու համար։ Սակայն մեկ ժամվա ընթացքում խմած ութ բաժակ ջուրը կարող է հիպոնատրիեմիա առաջացնել։ Այդ վիճակը բնութագրվում է արյան պլազմայում նատրիումի խիստ նվազմամբ։

Ֆիշերը նշել է, որ հիպոնատրիեմիան երբեմն ուղեկցվում է գիտակցության կորստով, կողմնորոշումը կորցնելով եւ ջղակծկումներով։ Այնուամենայնիվ, նման վտանգավոր հետեւանքներ կարող են առաջանալ միայն այն դեպքում, եթե մարդը երկար ժամանակ է գերազանցում ջրի օգտագործման նորմը կամ չափից արագ է խմում։

Ինքնազգացողության լավացման համար պացիենտներին հաճախ նշանակում են ինֆուզիոն թերապիա նատրիումի քլորիդի լուծույթով՝ կաթոցիկի օգնությամբ։ Սովորաբար բուժումն օգնում է արագ վերականգնվել եւ վերադառնալ նորմալ կյանքի։

Բժիշկը նաեւ նախազգուշացրել է, որ հղի կանայք պետք է ուշադրություն դարձնեն խմած ջրի քանակությանը։ Օրական ութ բաժակից ավելի ջրի օգտագործումը խիստ անցանկալի է։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել