• Latest news

10 մթերքներ նպաստում են իմունիտետի պահպանմանը. Huffpost

7 նոյեմբերի, 2023  12:06

Սննդաբան Մեգի Միխալչիկը, հղում կատարելով գիտական հետազոտություններին, նշել է տասը մթերքներ, որոնք նպաստում են իմունիտետի պահպանմանն աշնանը։ Մթերքների ցուցակը հրապարակել է Huffpost պորտալը։

Դրանց մեջ են դդումը, մեղրը, ծաղկակաղամբը, բրյուսելյան կաղամբը, ակորն դդումը, խնձորը, տանձը, լոռամրգին, ինչպես նաեւ քրքումը եւ մուսկատի ընկույզը։ Այս բոլոր մթերքները հարուստ են С, В եւ А վիտամիններով, հակաօքսիդանտներով, հանքանյութերով եւ ֆլավոնոիդներով։ Դրանք ճնշում են բորբոքումն օրգանիզմում եւ նպաստում իմունիտետի ամրացմանը։

Օրինակ, մեկ բաժակ դդումը պարունակում է А վիտամինի օրական պահանջմունքի մոտ 200 տոկոսը, իսկ մեղրը բնական միջոց է հազի դեմ։ Խնձորը եւ տանձը բջջանյութի եւ С վիտամինի հիանալի աղբյուր են՝ ի հավելումն կալիումի, К վիտամինի, մանգանի եւ В խմբի տարբեր վիտամինների։

Մասնագետը նշել է, որ այդ մթերքները կարելի է օգտագործել ամեն օր՝ աշնանը հիվանդությունների կանխարգելման համար։ Սակայն, չնայած այս մթերքների բոլոր օգտակար հատկություններին, սննդաբանն ընդգծել է, որ ամենալավ պաշտպանությունը գրիպից, շնչուղիների վարակիչ հիվանդություններից եւ կորոնավիրուսից ժամանակին կատարված պատվաստումն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել