• Latest news

Մասնագետները պարզել են շաքարի անվտանգ քանակությունը թեյի եւ սուրճի մեջ

9 նոյեմբերի, 2023  22:05

Թեյի կամ սուրճի մեջ մեկ թեյի գդալ շաքար ավելացնելը առողջության համար բացասական հետեւանքներ չի ունենում։ Այսպիսի եզրահանգման են եկել Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի գիտնականները՝ հետազոտություն կատարելով, որին մասնակցել է երեք հազար մարդ։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակավել են PLOS One ամսագրում։

Գիտնականների խումբը 32 տարի հետեւել է այն մարդկանց առողջությանը, որոնք թեյ եւ սուրճ են խմել շաքարի տարբեր պարունակությամբ եւ առանց դրա, տեղեկացրել է РенТВ-ն։ Այնուհետեւ նրանք այդ մարդկանց առողջության ընդարձակ հետազոտություն են կատարել, ինչպես նաեւ պարզել փորձի այն մասնակիցների մահվան պատճառները, որոնք փորձի ավարտին չեն հասել։

Փորձի արդյունքում պարզվել է, որ շաքար ընդունողների խմբում այն մարդկանց թիվը, որոնք սիրտ-անոթային հիվանդություններ են ձեռք բերել, միայն 2,9 տոկոսով է գերազանցել այն խմբի հիվանդացածների թիվը, որոնք թեյն ու սուրճը խմել են առանց շաքարի (38,2 տոկոս 35,3 տոկոսի դիմաց), ինչը վիճակագրականորեն նշանակալի տարբերություն չէ։ Նման ցուցանիշներ են ստացվել նաեւ հիվանդությունների այլ խմբերի ուսումնասիրության ժամանակ։

Նշվել է, որ հետազոտության մասնակիցները թեյի եւ սուրճի մեջ ավելացրել են միջինը մեկ գդալ կամ մեկ կտոր շաքար (մոտ 5 գրամ), ինչն էլ ճանաչվել է անվտանգ չափաբաժին։ Համեմատության համար. քաղցր ըմպելիքի մեկ բանկան պարունակում է 25 գրամ շաքար, ինչը վնասակար չափաբաժին է առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել