• Latest news

Ընկույզները եւ հացաբույսերից պատրաստված մթերքներն օգնում են երկարացնել կյանքի տեւողությունը. PubMed

21 նոյեմբերի, 2023  15:54

Բերգենի համալսարանի գիտնականները պատմել են, որ երկարակեցության եւ լավ ինքնազգացողության համար պետք է ավելի քիչ օգտագործել երշիկեղեն եւ նրբերշիկներ՝ դրա հետ միաժամանակ ավելացնելով ընկույզների եւ ամբողջահատիկ հացաբույսերից պատրաստված մթերքների օգտագործումը սննդաբաժնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed National Library of Medicine-ում։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը (NHS) մշակել է առողջ սնվելու ուղեցույց՝ The Eatwell Guide։ Այն ուղղված է մարդկանց իրազեկմանը առողջության համար ճիշտ սնվելու օգտակարության մասին։ Ուղեցույցի համաձայն՝ օրական պետք է ուտել մրգերի եւ բանջարեղենների հինգ բաժին, կրճատել ածխաջրերի, շաքարի, ճարպերի եւ աղի օգտագործումը։ Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս հրաժարվել նրբերշիկներից, երշիկներից, քաղցր գազավորված ըմպելիքներից՝ հօգուտ ջրի, ընկույզների եւ ամբողջահատիկների (հաց, փաթիլներ)։

Գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես այս ուղեցույցի հանձնարարականները կարող են ազդել մարդու կյանքի տեւողության եւ առողջության վրա։ Նրանք հետազոտություն են իրականացրել միջին տարիքի 467 354 կամավորականի մասնակցությամբ, որոնք պատմել են իրենց սննդային սովորությունների մասին։ Այնուհետեւ գիտնականները հավաքել են փորձարկվողների առողջական վիճակի մասին տեղեկատվությունը։

Հարցումից հետո անցած որոշ ժամանակի ընթացքում գիտնականները արձանագրել են, թե որ մասնակիցներն են մահացել եւ որ տարիքում։

Պարզվել է, որ մշակված միս (երշիկ, նրբերշիկ), հացամթերք եւ քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործող մարդիկ ավելի քիչ են ապրել, քան նրանք, ովքեր ավելի առողջ սննդակարգի են հետեւել։ Գիտնականները պարզել են, որ երկարակեցությունը կապված է ընկույզների, ամբողջահատիկների, մրգերի եւ ընդեղենի օգտագործման հետ, դրանք այն մթերքներն են, որոնք առաջարկում է The Eatwell Guide-ը։ Հետազոտողները հավաստիացնում են, որ սննդային սովորությունների անգամ անշան լավ փոփոխությունը կարող է մեկ տարով ավելացնել կյանքի տեւողությունը։ Նրանք ենթադրում են, որ The Eatwell Guide-ի բոլոր հանձնարարականների կատարումը կյանքը կերկարացնի ութ տարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է