• Latest news

Նռան ուժը. հետազոտությունները ցույց են տալիս բազմախոստում արդյունքներ սիրտ-անոթային համակարգի առողջության եւ դիաբետի բուժման համար

27 նոյեմբերի, 2023  12:07

Նուռը՝ որպես բնական նյութ, վաղուց օգտագործվում է բակտերիալ վարակների, ճարպակալման եւ նութափոխանակության այլ խախտումների բուժման համար։ Սակայն մտավախություններ են հայտնվել բուժման դեղաբանական մեթոդների կողմնակի ազդեցությունների մասին, ինչպիսին են դեղամիջոցները ճարպակալման դեմ եւ այն դեղամիջոցները, որոնք բարձրացնում են ինսուլինի հանդեպ զգայականությունը։

Ժամանակակից հետազոտությունները հաստատում են պոլիֆենոլներով հարուստ բնական մթերքների եւ դիետաների՝ առողջության համար օգտակար հատկությունները, ներառյալ հակաբակտերիալ, հակադիաբետային, ճարպակալման դեմ եւ աթերոպրոտեկտորային հատկությունները։

Nutrients ամսագրում հետազոտողները ուսումնասիրել են նռան միացությունների դեղաբանակինետիկ բնութագրերը, անվտանգությունը եւ կենսահասանելիությունը մետաբոլիկ խախտումների կանխման համար, ինչպիսին են 2-րդ տեսակի շաքարային դիաբետը, ճարպակալումը, դիսլիպիդեմիան եւ սիրտ-անոթային հիվանդությունները։

Ընդհանուր առմամբ, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նռան օգտագործումը կարող է օգնել կանխել մետաբոլիկ խախտումները, ինչպիսին են հիպեգլիկեմիան եւ հիպերլիպիդեմիան, սակայն կլինիկական եւ դեղաբանակինետիկ քննություները հակասական են այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսին են բույսի մասի ընտրությունը, տեսակը, աշխարհագրական շրջանը, կենսակլիմայական եւ ընդերքի բնութագրերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել