• Latest news

Ճարպերի և ածխաջրերի հավասար պարունակությամբ սնունդը ճանաչվել է ամենահամեղը. Appetite

1 դեկտեմբերի, 2023  10:25

Մարդկանց համար ամենահամեղ ուտելիքներն այն մթերքներն են, որոնք պարունակում են նույն քանակությամբ ճարպեր և ածխաջրեր։ Բացի այդ, հակառակ սպասելիքների, սննդամթերքի բարձր կալորիականությունը այն ​​ավելի ցանկալի չի դարձնում։ Այս եզրակացության են եկել Բրիստոլի համալսարանի (Բրիտանիա) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Appetite ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 224 մարդ։ Գիտնականները փորձել են պարզել, թե որն է սննդամթերքի ընտրության ժամանակ ամենակարեւոր չափանիշը՝ դրա կալորիականությունը, վերամշակման աստիճանը, թե՞ ճարպերի ու ածխաջրերի հարաբերակցությունը։ Նրանք մասնակիցներին երեք խմբի են բաժանել. առաջինի մասնակիցները պետք է ընտրեին չմշակված, նվազագույն մշակված, վերամշակված և ծայրահեղ վերամշակված սննդամթերքի միջև: Առաջին տեսակի մթերքների օրինակներն են մրգերն ու բանջարեղենը, երկրորդը` սունկը, երրորդը` տարբեր պահածոներ, չորրորդը` արագ սնունդը, պաղպաղակը:

Երկրորդ խմբի կամավորներն ընտրել են ճարպային, ածխաջրածին մթերքների և այդ սննդանյութերի հավասար քանակություն պարունակող մթերքների միջև: Երրորդ խումբը որոշել է, թե որ մթերքն է իր համար ավելի ցանկալի՝ ցածր կալորիականությամբ, չափավոր կալորիականությամբ, ավելացված կամ բարձր կալորիականությամբ։ Գիտնականները ցուցադրել են ճաշատեսակների նկարներն էկրանին և մասնակիցներին խնդրել են պատասխանել, թե ինչ կնախընտրեն ուտել:

Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ կարծում են, որ հավասար քանակությամբ ածխաջրեր և ճարպեր պարունակող սնունդն ամենահամեղն է: Հակառակ ակնկալածի՝ ուլտրամշակված և վերամշակված մթերքներն ամենացանկալիներից չէին։ Բացի այդ, բարձր կալորիականությունը նույնպես ճաշատեսակի ընտրության վրա ազդող գործոն չէր։

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունները կնպաստեն նոր սննդային ռազմավարությունների մշակմանը, որոնք արդյունավետ են ճարպակալման դեմ պայքարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել