• Latest news

Գիտնականները պարզել են, թե որ դիետան է ապահովում երկարակեցությունը և բարելավում առողջությունը

4 դեկտեմբերի, 2023  12:28

Շատ տարիներ առաջ չծերացող Շերը նկարահանվել է մարզասրահի գովազդում: Այնտեղ նա աներևակայելի մարզավիճակ ու դյութիչ տեսք ուներ, նա ասաց. «Եթե սա լիներ շշի մեջ, բոլորն այսպիսի տեսք կունենային»։

Նա գովազդում էր մարզասրահի աբոնեմենտները, բայց բանն այն էր, որ իրական ֆիզիկական փոփոխությունը աշխատանք է պահանջում: Նույնը վերաբերում է առողջությանն ու երկարակեցությանը, գրում է Medical Xpress-ը։

Եզրակացությունն այն է, որ օպտիմալ առողջության և երկարակեցության համար դեռ պետք է ուտել համեղ, սննդարար ուտելիք: Սա լրացուցիչ հաստատում է Nature Food ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Հետազոտողները ցանկանում էին քանակապես գնահատել, թե սննդակարգի փոփոխություններն ինչպես կբարձրացնեն կյանքի տեւողությունը տարբեր տարիքային խմբերի համար:

Նրանք մշակել են մի գործիք, որը գնահատում է կյանքի տեւողության փոփոխությունները՝ սննդի ընտրության փոփոխության հետ մեկտեղ: Նրանց արդյունքներով, 40 տարեկան մարդիկ, որոնք միջակ կերպով հետևում են երկարակեցության հետ կապված սննդակարգին, կարող էին երեք տարով ավելացնել իրենց կյանքի տևողությունը՝ բարելավելով իրենց սննդակարգը: Ամենաանառողջ սննդակարգով մարդիկ  սննդակարգում փոփոխություններ կատարելով կարող են 10 տարով մեծացնել իրենց կյանքի տեւողությունը:

70-ամյա տղամարդկանց և կանանց համար անառողջ սննդակարգից երկարակեցության սննդակարգի անցնելը կարող է մեծացնել կյանքի տևողությունը  երեքից չորս տարով:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ավելի քիչ քաղցրացված ըմպելիքներ և վերամշակված միս օգտագործելը, ինչպես նաև ավելի շատ ամբողջական հավցահատիկային մշակաբույսեր և ընկուզեղեն օգտագործելը հանգեցնում է կյանքի տեւողության զգալի աճի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է