• Latest news

Սիրտ-անոթային հիվանդություններով տառապող ազգականներ ունեցող մարդկանց օգտակար է յուղոտ ձուկ ուտելը. հետազոտություն

6 դեկտեմբերի, 2023  12:19

Սիրտ-անոթային հիվանդություններով տառապող ազգականներ ունեցող մարդկանց օգտակար է յուղոտ ձուկ օգտագործելը։ Այս մասին նշվել է նոր հետազոտությունում, որն իրականացրել են Կարոլինայի ինստիտուտի գիտնականները, այն հրապարակվել է Circulation ամսագրում։

Յուղոտ ձուկը, ինչպիսին են սաղմոնը, թյունիկը, ծովատառեխը եւ սարդինը, պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ՝ էյկոզապենտաենաթթու (ԷՊԹ) եւ դոկոզագեքսաենաթթու (ԴԳԹ)։ Այդ ճարպաթթուները անհրաժեշտ են օրգանիզմի շատ ֆունկցիաների համար, բայց դրանք չեն կարող արտադրվել օրգանիզմի կողմից եւ պետք է ստացվեն սննդի միջոցով։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է օգտագործել օմեգա-3 պարունակող մթերքներ։

Խոշոր միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ դա հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, որոնց ազգականների մեջ կան սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ։ Սիրտ-անոթային հիվանդությունները, որոնք դիտարկել են հետազոտողները մահացու եւ ոչ մահացու իշեմիկ հիվանդություններն են, ինչպիսին են անկայուն սթենոկարդիան, ինֆարկտը եւ սրտի կանգը, ինչպես նաեւ ցերեբրալ ինֆարկտը (ինսուլտ)։

Հետազոտողներն ուսումնասիրել են փոխկապվածության ազդեցությունը ընտանեկան անամնեզի եւ սննդակարգի միջեւ։ Հետազոտության ընթացքում նրանք միավորել են ավելի քան 40 000 մարդու տվյալները, որոնք սիրտ-անոթային հիվանդություններ չեն ունեցել։

Դիտարկման ընթացքում նրանցից 8 000-ը սիրտ-անոթային հիվանդություն է ձեռք բերել։ Ուսումնասիրություն անցկացնելով՝ հետազոտողները կարողացել են ցույց տալ, որ նրանք, ովքեր ունեցել են մերձավոր հարազատներ, որոնք տառապել են սիրտ-անոթային հիվանդություններով, օրինակ՝ ծնողներ կամ եղբայրներ ու քույրեր, ինչպես նաեւ ունեցել են EPA/DHA օմեգա-3 ճարպաթթուների ցածր մակարդակ, ավելի քան 40 տոկոսով ավելի շատ են ենթարկված եղել սիրտ-անոթային հիվանդություններ ունենալուն։ Իսկ երբ հիվանդ են եղել միայն ամենամերձավոր ազգականները, այդ ռիսկը բարձր է եղել 25 տոկոսով։

Հետազոտությունն անցկացվել է Ճարպաթթուների ուսումնասիրման կոնսորցիումի (FORCE) կողմից, որը միավորում է ավելի քան 100 հետազոտողի եւ փորձագետի ամբողջ աշխարհում։ Հետազոտությունում ընդգրկվել են 15 հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացվել են 10 տարբեր երկրներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է