• Latest news

Բուսական սնունդը անվտանգ է առողջության եւ արդյունավետ՝ նիհարելու համար. EJCN

7 դեկտեմբերի, 2023  14:06

Ամերիկյան հետազոտական եւ իրավապաշտպան կազմակերպության՝ Պատասխանատու բժշկության բժիշկների կոմիտեի գիտնականները պարզել են, որ բուսական մթերքների վրա հիմնված դիետաները նպաստում են քաշի նվազմանը եւ առողջական ցուցանիշների բարելավմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Clinical Nutrition-ում (EJCN)։

Հետազոտությանը մասնակցել է 244 մարդ։ Նրանց բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը 16 շաբաթվա ընթացքում պահպանել է բուսական մթերքների օգտագործման սննդակարգ՝ մրգեր, բանջարեղեններ, ընկույզներ, ընդեղեն, մրգահյութեր եւ ամբողջահատիկներ։ Երկրորդ խմբի մասնակիցները սովորական սննդակարգի փոփոխություն չեն կատարել։ Հետազոտողները փորձել են գնահատել դիետան ըստ երեք չափանիշների՝ արդյունավետության, անվտանգության եւ օգտակարության։

Փորձի ավարտին գիտնականներն ուսումնասիրել են երկու խմբերի մասնակիցների օրագրերի գրառումները, որոնցում նրանք գրի էին առել կերած մթերքների քանակն ու տեսակը։ Քաշի նվազմանը նպաստած սննդի կոնկրետ տեսակները պարզելու համար կատարվել է ուսումնասիրություն ռեգրեսիվ մոդելավորման մեթոդով, այն ենթադրում է օբյեկտների հետազոտություն՝ նրանց միջեւ տարբեր կախումների առկայության փաստը պարզելու համար։ Որպես օբյեկտ են ծառայել ձավարեղենը, ընկույզները, ընդեղենը, բուսայուղը, թեյը եւ սուրճը, մրգահյութերը, քաղցրացված ըմպելիքները, կարտոֆիլը, քաղցր մթերքները, կենդանական ճարպերը, կաթնամթերքները, ձուն, կենդանական ծագման մթերքները եւ միսը։

Կալորիաների ինքնուրույն փաստագրված սպառումը զգալիորեն նվազել է երկու խմբերում էլ։ Հետեւաբար, բոլոր մասնակիցներն այս կամ այն կերպ քաշ են կորցրել։ Այնուամենայնիվ,  կամավորները, որոնք բուսական դիետայի են հետեւել, ավելացրել են սննդային թելերի եւ օգտակար ճարպերի բաժինը սննդաբաժնում։ Նման փոփոխությունները նպաստում են աղիների աշխատանքի բարելավմանը եւ աշխատունակության բարձրացմանը։

Նշվել է, որ  կաթնամթերքների, բուսայուղի, ընդեղենի, մսի, թեյի, սուրճի եւ քաղցր ըմպելիքների օգտագործումը բացասաբար է ազդել  նիհարելու արդյունավետության վրա։ Մարդիկ, որոնք ավելի հաճախ են մրգեր, բանջարեղեն եւ ընդեղեն կերել, ավելի լավ արդյունքների են հասել քաշն իջեցնելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է