• Latest news

Շաքարի արհեստական փոխարինիչները չեն ավելացնում քաշը. Daily Mail

12 դեկտեմբերի, 2023  14:02

Շաքարի փոխարինիչների օգտագործումը չի նպաստում ճարպային նստվածքների աճին։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը՝ հղում կատարելով Լիվերպուլի համալսարանի գիտնականների հետազոտությանը, որը հրապարակվել է International Journal of Obesity-ում։

Մարդու առողջության վրա շաքարի փոխարինիչների ազդեցության թեմայի վերաբերյալ 37 հետազոտությունների մետա-ուսումնասիրությունը, որը կատարել են Մանիտոբայի համալսարանի կանադացի գիտնականները, ցույց է տվել, որ շաքարի փոխարինիչների սիրահարները ենթակա են ավելորդ քաշի ձեռքբերման հավանականությանը։ Այսպիսի եզրահանգման են եկել Մինեսոթայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Բայց եւ այնպես, Լիվերպուլի համալսարանի գիտնականների թիմը հայտնաբերել է, որ արհեստական քաղցրացնողների օգտագործումը կարող է օգնել նիհարելուն։ Կամավորների երկու խմբերի մասնակցությամբ կատարված փորձը ցույց է տվել, որ ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մեծահասակները ավելի շատ քաշ են կորցնում, եթե խմում են արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ, այլ ոչ թե պարզապես ջուր։

52 շաբաթվա ընթացքում 493 մասնակիցները պետք է հետեւեին կալորիականության օրական դեֆիցիտին։ Նրանց թույլատրվել էր օրական օգտագործել մոտ երկու լիտր գազավորված (կամ չգազավորված) արհեստականորեն քաղցրացված ըմպելիքներ կամ ջուր։ Չնայած առաջին 12 շաբաթում քաշի կորուստ նկատվել է երկու խմբերում, լավագույն արդյունքի հասել են այն փորձարկվողները, որոնք օգտագործել են արհեստական քաղցրացնողներ պարունակող ըմպելիքներ։ Բացի այդ, դրանք բացասական ազդեցություն չեն ունեցել կամավորների առողջական ցուցանիշների վրա։ Հակառակը, նրանց, ինչպես նաեւ միայն ջուր օգտագործողների արյան ճնշումը կարգավորվել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել