• Latest news

ԱՄՆ-ում հրապարակվել է մանկական ճարպակալման դեմ պայքարի ուղեցույց

13 դեկտեմբերի, 2023  10:05

ԱՄՆ-ում երեխաների մոտ 20 տոկոսը մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունի, դա այն ցուցանիշն է, որով բժիշկները որոշում են, թե արդյոք մարդը ճարպակալում ունի։ Նոր ուղեցույցում, որը հրապարակվել է երեքշաբթի ԱՄՆ կանխարգելիչ ծառայությունների թիրախային խմբի կողմից, նշվել է, որ բժիշկները պետք է միջամտեն եւ օգնեն այդ երեխաներին ավելի լավ վերահսկել իրենց քաշը, որպեսզի նրանք կարողանան առողջ լինել, տեղեկացրել է CNN-ը։

Ինչ է առաջարկում ուղեցույցը։

Երեխաների մարմնի զանգվածի բարձր ինդեքսը որոշվում է մի փոքր այլ կերպ, քան մեծահասակներինը։ Մեծահասակների համար մարմնի 30 եւ ավելի զանգվածը գտնվում է ճարպակալման սահմաներում։ Ճարպակալում ունեցող երեխա համարվում է նա, որի քաշը գտնվում է  95 պրոցենտիլի կամ ավելի բարձր մակարդակում իր տարիքի եւ սեռի երեխաների շրջանում, վկայում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխման կենտրոնի աճի աղյուսակները։ Օրինակ, 102 ֆունտ քաշ (46,2 կիլոգրամ) եւ 4 ֆուտ 6 դյույմ (137,1 սանտիմետր) հասակ ունեցող 10 տարեկան տղայի մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) հավասար կլինի 22,9-ի։ Դա կնշանակի, որ նա 95 պրոցենտիլի մակարդակում է եւ ճարպակալում ունի։

Հենվելով 50 հետազոտությունների տվյալների վրա, որոնք ցույց են տվել երեխաների քաշի նվազում, թիրախային խումբը եկել է այն եզրակացության, որ ինտենսիվ վարքային միջամտությունները պետք են եւ երեխան ու նրա ծնողները պետք է ներգրավվեն բուժաշխատողների կողմից ցուցաբերվող օգնության մեջ տարեկան 26 ժամից ոչ պակաս։

Միջամտությունը կարող է ներառել ֆիզիկական վարժություններ բժշկի հսկողության ներքո, խմբային եւ անհատական խորհրդատվություններ, որոնց ընթացքում երեխաներին եւ նրանց ծնողներին կսովորեցնեն առողջ սնվել, ֆիզիկական անվտանգ վարժություններ կատարել, նպատակադրվել, ինչպես նաեւ վերահսկել սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը։

Ճարպակալումը ամենատարածված մանկական քրոնիկական հիվանդություններից է, եւ այն կարող է հանգեցնել առողջական այլ խնդիրների, այդ թվում եւ հոգեկան։

Շատ մանկաբույժներ ասում են, որ իրենց մոտ գալիս են երեխաներ, որոնք առողջական խնդիրներ ունեն՝ կապված ճարպակալման հետ։ Այդ հիվանդությունները մինչ այդ ասոցիացվում էին ավելի շատ մեծահասակների հետ, օրինակ՝ երկրորդ տեսակի դիաբետը, սրտի հիվանդությունները եւ արյան բարձր ճնշումը։

Ճարպակալումը երեխաներին եւ դեռահասներին դպրոցում ծաղրելու ամենատարածված պատճառներից է, վկայում է հետազոտությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել