• Latest news

Ինչպե՞ս խուսափել ավելորդ քաշ հավաքելուց ձմռանը

26 դեկտեմբերի, 2023  22:06

Համաձայն ընդունված կարծիքի՝ ցուրտ ամիսներին մարդը լրացուցիչ հինգ ֆունտ քաշ է հավաքում (2 կիլոգրամից մի փոքր ավելի- խմբ.)։ Չնայած հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ հինգ ֆունտը կարող է չափազանցված լինել, բժիշկները պնդում են, որ ձմռանը քաշ հավաքելը իրական երեւույթ է։

Ինչո՞ւ են մարդիկ գիրանում ձմռանը։

Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ «Ձմռանը գիրանալը հիմնականում կապված է սննդի հետ,- Yahoo Life-ին պատմել է դոկտոր Միր Ալին (Կալիֆոռնիա, Ֆաունթին Վելլիում MemorialCare Surgical-ի Օրանջ-Կոստ բժշկական կենտրոնի բարիատրիկ վիրաբույժ եւ քաշի նվազեցման կենտրոնի տնօրեն)։ Մարդիկ ավելի շատ են ուտում տոնական խնջույքների ժամանակ եւ ավելի քիչ են հետեւում, թե ինչ են ուտում»։

Նա ավելացրել է, որ շատ մարդիկ տոների ժամանակ հակված են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, քան սովորաբար, ինչը նույնպես կարող է հանգեցնել գիրանալուն։

Տոնական սեզոնին  ավելի շատ են ճամփորդում, եւ արդյունքում մարդիկ կարող են հրաժարվել ֆիզիկական վարժություններից, ավելացրել է Ալին։ Ցածր ջերմաստիճանը նույնպես դեր է խաղում, նշել են մասնագետները։ «Մարդիկ դառնում են սակավ շարժունակ եւ այնքան էլ հաճախ փողոց դուրս չեն գալիս, որովհետեւ ցուրտ է»,- նշել են նրանք։

Տեսություն կա, որ ցուրտ ամիսներին օրգանիզմը ձգտում է պահպանել ավելորդ ճարպը էվոլյուցիոն պատճառներով, բայց սա առայժմ տեսություն է։

Ինչպե՞ս խուսափել ձմռանն ավելորդ քաշ հավաքելուց։

Կան բաներ, որոնք կարելի է անել ավելորդ քաշի դեմ պայքարելու համար։

«Մենք խորհուրդ ենք տալիս մեր պացիենտներին հետեւել ածխաջրերի եւ շաքարի քանակությանը,- խորհուրդ է տալիս դոկտոր Ալին։- Սպիտակուցների եւ բանջարեղենի հարցում նման զգուշության հարկ չկա»։

Նա նաեւ խորհուրդ է տալիս հետեւել օգտագործած ալկոհոլի քանակությանը։ «Որքան ավելի շատ եք ուտում եւ որքան ավելի շատ ալկոհոլ օգտագործում, այնքան ավելի շատ կալորիաներ եք ստանում»,- նշել է նա։

Դոկտոր Դինա Պերալտա-Ռեյխը (Նյու Յորքի քաշի առողջարարական բժշկության կենտրոնի տնօրեն) խորհուրդ է տալիս նախապես մտածել այն մասին, թե ինչ եք նախատեսում խմել, երբ գնում եք երեկույթի։

«Ուշադիր եղեք, նախապես որոշեք եւ ասեք. «Ես խմելու եմ միայն մեկ բաժակ»,- նշել է մասնագետը։

Նա խորհուրդ է տալիս ընտրել ըմպելիք, որը դուք գիտեք, ձեզ դուր կգա, եւ վայելեք այն։ «Շատ սահմանափակել պետք չէ, պարզապես հետեւեք, թե ինչ եւ որքան եք խմում»։

Հաշվի առնելով, որ ձմռանն ընդունված է կշտացնող ուտելիքներ եւ կերակուրներ ուտել, դոկտոր Շահը հաճախ առաջարկում է իր պացիենտներին կենտրոնանալ ֆիզիկական վարժությունների վրա։ Նա խորհուրդ է տալիս YouTube-ում փնտրել մարզումներ, որոնք կարելի է կատարել տանը։

Շահը նաեւ խորհուրդ է տալիս մի փոքր «երես առնել»։ «Ես իմ բոլոր պացիենտներին ասում եմ, որ չեմ ձգտում նիհարել տոների ժամանակ, այլ ցանկանում եմ, որ իրենք պահպանեն իրենց քաշը այդ ընթացքում,- ասում է նա։- Դա լավ է «աշխատում» մարդկանց մեծ մասի համար»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է